Մրգով և կաթնաշոռով կարկանդակ. Նուրբ ու քնքուշ աղանդեր

Դեղձով և կաթնաշոռով կարկանդակ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Մրգով և կաթնաշոռով կարկանդակ թխեք այս օրերին:

Այս խմորեղենն ասոցացվում է ամառվա հետ։ Բարձր նուրբ կարկանդակը փափուկ հիմքով՝ քաղցր կաթնաշոռի միջուկով, իդեալականորեն լրացվում է մրգով:

Չնայած այս կարկանդակի պատրաստումը բաժանված է մի քանի փուլերի, սակայն դրանցից յուրաքանչյուրը բավականին պարզ է և հասկանալի։ Հիմնական բանը բոլոր բաղադրիչները նախապես պատրաստելն է։

Լվացեք միրգը, հանեք կորիզները։ Ձուն և կաթնաշոռը նախապես հանեք սառնարանից, որ դրանք լինեն սենյակային ջերմաստիճանում։

Դեղձով և կաթնաշոռով կարկանդակ

Մրգով և կաթնաշոռով կարկանդակ. Բաղադրիչներ

_Ձու 3 հատ

_Շաքարավազ 180 գ

_Վանիլային շաքարավազ 1,5 թեյի գդալ

_Աղ 1 պտղունց

_Արևածաղկի ձեթ 100 մլ

_Ցորենի ալյուր 300 գ

_Փխրեցուցիչ 8 գ

_Կաթնաշոռ 270 գ

_Սպիտակաձավար 1 ճաշի գդալ

_Եգիպտացորենի օսլա 1 ճաշի գդալ

_Հյութեղ միրգ (դեղձ, ծիրան) 200 գ

Մրգով և կաթնաշոռով կարկանդակ Մրգով և կաթնաշոռով կարկանդակ

Մրգով և կաթնաշոռով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Առաջին հերթին խմորը պատրաստել։ Հարիչով հարել 2 ձուն 100 գ շաքարավազի հետ, 1 թեյի գդալ վանիլային շաքար և մի պտղունց աղ:

_Նախ խառնել կարագը, ապա ալյուրն ու փխրեցուցիչը։

_Խմորը հունցել։ Այն պետք է փխրուն լինի («պեսոչնի» խմորի նման)։

_Խմորը բաժանել 2 մասի՝ մեծ և փոքր։

_Ավելի մեծ մասը դնել նախապես յուղ քսած կաղապարի մեջ։ Ձևավորել հիմքը:

_Ավելի փոքր մասը կտրատել կտորներով և ոլորել բարակ նրբերշիկների նման։

_Կաթնաշոռը պատառաքաղով խառնել 80 գ շաքարավազի, 8 գ վանիլային շաքարի, ձվի և եգիպտացորենի օսլայի հետ։ Ավելացնել սպիտակաձավարը: Զանգվածը բլենդերով հարել։

_Կաթնաշոռի միջուկը լցնել հիմքի վրա, բաժանել։

_Խմորից երշիկները պարուրաձև շարել կաթնաշոռի հիմքի վրա։

_Միրգը կտրատել շերտերով, դնել խմորի միջև մնացած բացվածքների մեջ։

_Կաղապարը 40 րոպեով դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

Մրգով և կաթնաշոռով կարկանդակ

Վարդագունած խմորեղենի վրա սառելուց հետո շաքարի փոշի ցանել։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդումով բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք