Նազուկ. Ավանդական հայկական թխվածքը տատիկս հաճախ էր պատրաստում տոնական օրերին

Նազուկ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նազուկ պատրաստելու տարբեր բաղադրատոմսեր կան, որոնք հաճախ մեծապես տարբերվում են միմյանցից: Նազուկը կարող է լինել քաղցր կամ աղի:

Իմ առաջարկած տարբերակը քաղցր է, սերուցքային միջուկով:

Նազուկ

Նազուկ. Անհրաժեշտ բաղադրիչներ

Խմորի համար

_ալյուր — 700 գ

_ջուր — 250 մլ

_խմորիչ — 30 գ

_շաքար — 2 ճաշի գդալ

_աղ — 1/2 թեյի գդալ

շերտի համար

_ալյուր — 200 գ

_կարագ — 100 գ

_շաքար — 100 գ

_համեմունքներ (դարչին, հիլ, վանիլ, զաֆրան) — ըստ ճաշակի

խմորի շերտերի համար

_կարագ — 100 գ

Նազուկ

Նազուկի վրա քսելու համար

_ձու (դեղնուց) — 1 հատ

Նազուկ

Նազուկ

Նազուկ. Պատրաստման եղանակը

_Պատրաստել նազուկի շետերի վրա լցնելու լցոնը, դրա համար խառնել փափուկ կարագը շաքարի և համեմունքների հետ: Ավելացնել ալյուրը:

_Կտրեք կարագը և ալյուրը նախ դանակով, իսկ հետո ձեռքերով շփեք այնքան ժամանակ, մինչև փշրանքներ առաջանան: Ստացվում է  շտրեյզելի փշրանք: Քանի դեռ խմորը պատրաստվում է, շերտը թողեք սառնարանում:

_Խմորիչով խմոր պատրաստելու համար խմորիչը լուծել տաք ջրի մեջ, որի մեջ ավելացնել շաքարն ու աղը: Ավելացնել ալյուր և հունցել փափուկ առաձգական խմոր:

_Խմորը գնդել, դնել ամանի մեջ, այն դնել տաք ջրով կաթսայի մեջ: Խմորը ծածկել սրբիչով և տաք տեղում թողնել մոտ 1 ժամ:

_Հասունացած խմորը դնել ալյուր ցանած աշխատանքային մակերեսի վրա և գրտնակել ​​1 սմ հաստությամբ շերտով:

_Ստացված ուղղանկյունի կեսը քսել փափուկ կարագի կեսով, ծալել կիսով չափ և կրկին գրտնալե նույն չափի: Կրկին քսել շերտի կեսը կարագի մնացած կեսով, ծալել և գրտնակել: Կրկնել նույնը ևս մի քանի անգամ (մինչև 10):

_Խմորը վերջին անգամ գրտնակելուց հետո վրան ցանել շտրեյլզելի նման փշուրները և ոլորել գլանիկ:

_Կտրեք գլանափաթեթը փոքր կտորներով (մոտ 4 սմ լայնությամբն), դնել յուղաթուղթ փռած ջեռոցի տապակի վրա, ծածկել պլաստիկ թաղանթով և թող մնա մոտ 30 րոպե:

_Ջեռոցը տաքացնել 180C: Նազուկին քսել մի փոքր ջրով հարած դեղնուց և թխել մոտ 30 րոպե, մինչև ոսկեգույն դառնա:

Նազուկ

Տաք թխվածքը տեղափոխել ափսեի մեջ, ծածկել սրբիչով և թող հանգստանան:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Գավառի գաթայի պատրաստման եղանակ

Խնդրում ենք Գնահատեք