Կաթնաշոռով խմորն այնքան եթերային է ստացվում, որ նարինջով կարկանդակները կդառնան ձեր սիրելիներից մեկը:
Դրանք իդեալական են, այս խմորով ստացվում են հիանալի կարկանդակներ։

Նարինջով կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթնաշոռ 300 գր
_Չոր խմորիչ 2 թեյի գդալ
_Կաթ 100 մլ
_Կարագ 50 գր
_Ձու 1 հատ
_Շաքարավազ 3-4 ճաշի գդալ
_Ալյուր՝ մոտ 500 գր
Միջուկը պատրաստելու համար
_Նարինջ 3 հատ
_Շաքարավազ

Նարինջով կարկանդակներ. Պատրաստման եղանակը
_Կաթը տաքացնել և վրան ավելացնել շաքարավազ և խմորիչ, խառնել և թողնել 5 րոպե։
_Կաթնաշոռը հարել բլենդերով։
_Կաթնաշոռի մեջ լցնել խմորիչով կաթը, լցնել հալած կարագը, ձուն, ավելացնել վանիլինը և խառնել։
_Ալյուրը մաղել և մաս-մաս լցնել զանգվածի մեջ, հունցել փափուկ խմոր։
_Ծածկել և թողնել տաք տեղում 1,5 ժամ։
_Նարինջը մաքրել և սպիտակ հատվածը մաքրել, կեղևը հեռացնել շերտերից և կտրատել։
_Խմորը բաժանել մասերի, յուրաքանչյուրը գրտնակել հարթ շերտով, մեջտեղում դնել նարնջի միջուկի մի մաս և շաքարավազ ցանել։
_Ծայրերը սեղմել և կարկանդակներ ձևավորել, դասավորել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի մեջ:
_Կարկանդակները ծածկել և թողնել 10 րոպե, վրան հարած դեղնուց քսել։
_Թխել 180 աստիճանով մոտ 25 — 30 րոպե։

Խմորը շատ լավ է բարձրանում, կարկանդակները փափուկ են ու փարթամ, իսկ բուրմունքը՝ պարզապես խենթացնող։
Բարի ախորժակ:







