Նարինջով և կաթով աղանդեր. Համեղ, նուրբ ցիտրուսային քաղցրեղեն

Նարինջով և կաթով աղանդեր ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր մենք կպատմենք ձեզ, թե ինչպես կարելի է հեշտ ու շատ պարզ եղանակով պատրաստել Նարինջով և կաթով աղանդեր: Ստացվում է շատ նուրբ, անչափ համեղ և հաճելի զգացումներ առաջացնող քաղցրավենիք:

Այս աղանդերը տալիս է ուժի և էներգիայի իրական պոռթկում: Անպայման պատրաստեք ու հյուրասիրեք սիրելիներին: Դառը սուրճի հետ վայելեք այս չքնաղահամ նրբությունը և զգացողությունները չեք մոռանա:

Նարինջով և կաթով աղանդեր

Նարինջով և կաթով աղանդեր. Անհրաժեշտ բաղադրիչները

_125 գ շաքար (6 ճաշի գդալ)

_1 նարնջի հյութ

_110 գ եգիպտացորենի օսլա (1 բաժակ)

_500 մլ կաթ (2.5 բաժակ)

_1 ձու

Երեսին քսելու համար

_1 ձվի դեղնուց

_5 գրամ վանիլ (1 տուփ)

Նարինջով և կաթով աղանդեր

Նարինջով և կաթով աղանդեր. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

_Նարինջը մեջտեղից կտրել և զգուշորեն ամբողջ հյութը քամել հարմար ամանի մեջ:

_1 ձու ավելացնել նարնջի հյութին, լավ հարել, որ ամբողջությամբ լուծվի:0

_Ավելացնել կաթ, 125 գրամ շաքար, 110 գրամ օսլա:

_Դնել կրակի վրա և տաքացնել, պահել այնքան, որ զանգվածը խտանա:

_Ձևամանը յուղել բուսական յուղով, որ պատերին չկպչի արդեն խտացած զանգվածը, փակել կափարիչով և դնել սառնարանում 1 ժամ:

_Այժմ ջեռոցի հրակայուն ամանը ծածկել յուղաթղթով, կտրել աղանդերը փոքր, հավասար կտորներով և շարել այդ ամանի մեջ:

_Դեղնուցը խառնել վանիլինի հետ և ստացված զանգվածը քսել սառած աղանդերի շերտերին:

_Թխել ջեռոցում 180 աստիճանով, մոտ 30 րոպե:

Նարինջով և կաթով աղանդեր

Նարինջով և կաթով աղանդերը պատրաստ է: Մի զրկեք ձեզ այս հմայքը համտեսելու հաճույքից:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Ցիտրուսային ժելե

Խնդրում ենք Գնահատեք