Նարնջի թեյ կոնյակով. Ցիտրուսային հաճելի ըմպելիք

Նարնջի թեյ կոնյակով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք պատրաստել նուրբ, տաքացնող ըմպելիք՝ Նարնջի թեյ կոնյակով:

Ցիտրուսի վառ համով և բույրով այս ըմպելիքը հատկապես տեղին է ձմռան ցուրտ երեկոներին:

Նարնջի թեյ կոնյակով

Նարնջի թեյ կոնյակով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Նարնջի հյութ 150 մլ

_Կիտրոն 1/2 հատ

_Սև թեյ 150 մլ

_Կոնյակ 50 մլ

_Մի պտղունց մշկընկույզ

_Շաքարավազ ըստ ճաշակի

Նարնջի թեյ կոնյակով

Պատրաստման եղանակը

_Թարմ եփած թեյը խառնել նարնջի և կիտրոնի թարմ քամած հյութերի հետ (հարմարության համար նարնջի կեղևը պարուրաձև կտրատել)։

_Խառնուրդին ավելացնել կեղևի պարույրը և թողնել եռա։

_Թեյի ըմպելիքը վերցնել կրակից, հանել նարնջի կեղևը, լցնել բաժակների մեջ։

_Ավելացնել կոնյակ, շաքարավազ ըստ ճաշակի, ցանել քերած մշկընկույզ և կարող եք վայելել վառ համը և նրբագույն բույրերը:

Նարնջի թեյ կոնյակով

Բարի օր և հաճելի տրամադրություն ձեզ:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք