Նարնջի մուրաբա ռոմով և վանիլով. Նուրբ արևադարձային համեր ձեր տանը

նարնջի մուրաբա Պահածոներ

Առաջարկում ենք պատրաստել նարնջի մուրաբա ռոմով և վանիլով: Սա աննկարագրելի բույր ու համ ունի և ցիտրուսի ողջ նրբությունը պահպանվում է երկար ժամանակ, եթե իհարկե, անմիջապես չի անհետանում սեղանից:
նարնջի մուրաբա

Նարնջի մուրաբա ռոմով և վանիլով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Նարինջ 4 հատ

_Կիտրոն 1 հատ

_Վանիլին պատիճ 1 հատ

_Շաքարավազ 600 հատ

_Ռոմ 30 գ

նարնջի մուրաբա

Նարնջի մուրաբա ռոմով և վանիլով. Պատրաստման եղանակը

_Նարինջներից և մեկ կիտրոնից շատ խնամքով պետք է կտրել կեղևն, առանց սպիտակ շերտի (դա շատ հարմար է անել բանջարեղենի կեղևահանող դանակով):

_Նարինջի և կիտրոնի կեղևը կտրատել բարակ շերտերով։

_Կիտրոններն ու նարինջները մաքրել, հեռացնել թաղանթները և կտրատել շերտերով: Ավելացնել ջուր՝ մոտ 600 մլ, թողնել ամբողջ գիշեր։

_Հաջորդ օրը չափեք 140 մլ այն ջրից, որի մեջ լցված էր պտուղը։ Իսկ միրգը քամոցի մեջ դնել, որպեսզի հեուկը քամվի:

_ 140 մլ ջուրը խառնել շաքարավազի հետ և տաքացնել կրակի վրա։

_Լցնել կտրատած միջուկն ու կեղևը և ավելացնել վանիլի պատիճն ու սերմերը։ Եփել մոտ 5-6 րոպե։

նարնջի մուրաբա

_Եվ այսպես, պետք է մուրաբան մի քանի անգամ եռացնել սառելուց հետո, մինչև թանձրանա՝ անընդհատ խառնելով։

_Վերջում ավելացնել ռոմը, եռացնել մի երկու րոպե և լցնել մանրէազերծված բանկաների մեջ։

Նարնջի մուրաբան շատ հարմար է խմորին ավելացնել թխելու ժամանակ, իսկ կեքսերն ու բիսկվիթները կարող եք թրջել դրա օշարակով։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք