Նուրբ թխվածքաբլիթներ. Արագ պատրաստվող, նրբահամ քաղցրավենիք

ԹԹեյի թխվածքաբլիթներ.եյի թխվածքաբլիթներ. ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այս արագ պատրաստվող Նուրբ  թխվածքաբլիթները կսիրվեն ձեր ընտանիքի կողմից, և դրանց բաղադրատոմսն իր տեղը կգտնի ձեր նախըտրելիների ցանկում, քանի որ դրանք այնքան պարզ են, որ նույնիսկ երեխան կարող է սիրով պատրաստել:

Փափուկ խմորեղենը, դարչինի թեթև համով և նուրբ շաքարի փոշով ՝ շատ համեղ է և պարզ: Դուք ընդմիշտ կմոռանաք խանութից գնված բլիթների մասին և երբեք չեք զղջա դրա համար:

Նուրբ թխվածքաբլիթներ

Նուրբ թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր — 175 գր

_Կարագ — 100 գր

_Շաքար — 50 գր

_Մի պտղունց դարչին

_Շաքարի փոշի՝ վրան ցանելու համար

Նուրբ թխվածքաբլիթներ

Նուրբ թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Սենյակային ջերմաստիճանի կարագը խառնել շաքարի հետ, ավելացնել ալյուրը և դարչինը: Խմորը հունցել շատ արագ, կարիք չկա այն երկար ժամանակ ձեռքերով տրորել:

_Խմորը դնել սառնարանում մեկ ժամով:

_Դրանից հետո ջեռոցը տաքացնել 180 աստիճանով,այդ ընթացքում, մինչ ջեռոցը տաքանում է, խմորը գրտնակել 0.5 սմ շերտով:

_Տարբեր ձևերով կամ ուղղակի բաժակով կտրատել թխվածքաբլիթները: Տեղադրել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:

_Թխել ջեռոցում 20-25 րոպե, մինչև կարմրելը:

_Պատրաստի թխվածքաբլիթների վրա շաղ տալ շաքարի փոշի: Ահա և վերջ:

Նուրբ թխվածքաբլիթներ

Նուրբ թխվածքաբլիթները պատրաստ են: Դուք կարող եք վայելել անուշաբույր թեյը տնական համեղ թխվածքաբլիթներով:

Մենք մաղթում ենք ձեզ ուրախություն և խոհարարական հաջողություններ:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Կաթնաշոռով թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք