Բուրավետ ու նուրբ շոռակարկանդակ. Ամեն օրվա թեյի համար հարմար խմորեղեն: Սահմանեք ռեկորդ ամենաարագ պատրաստման համար: Սա ամենահամեղ, փափուկ և բուրավետ խմորեղենն է, որը կարող եք պատրաստել շատ արագ և պարզ։

Բուրավետ ու նուրբ շոռակարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_ ձու 2 հատ
_ շաքարավազ 100 գ
_ աղ 1 պտղունց
_ վանիլին 1 պտղունց
_ թթվասեր կամ բնական մածուն 4 ճաշի գդալ
_ փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_ սառեցված կարագ 200 գ
_ ալյուր 500 գ
Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է
_ կաթնաշոռ 400 գ
_ ձու 2 հատ
_ շաքարավազ 100 գ
_ վանիլին ըստ ճաշակի
_ օսլա 1,5 ճաշի գդալ
Կարկանդակի վրա քսելու համար
_ դեղնուց 1 հատ
_ կաթ կամ թթվասեր 1 ճաշի գդալ

Բուրավետ ու նուրբ շոռակարկանդակ. Պատրաստման եղանակը
_ Ձվերը հարել աղի, վանիլինի և շաքարավազի հետ, կարելի է հարել խառնիչով, որ պարզապես շաքարավազը լուծվի և զանգվածը միատարր դառնա։
_ Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ։
_ Սառեցրած կարագը քերել ալյուրի մեջ խոշոր քերիչով և զանգվածը վերածել փշրանքների։
_ Փշրանքների մեջ լցնել թթվասերը կամ մածունը և շաքարով հարած ձվերը։
_ Հունցել շատ փափուկ և ճկուն խմոր։
_Խմորը դնել տոպրակի մեջ և 40 րոպեով թողնել սառնարանում։
_ Միջուկի համար խառնել բոլոր մթերքները և բլենդերով հարել մինչև միատարր զանգված ստացվի:
_ Ձևամանը ծածկել յուղաթղթով և խմորի մի մասը դնել, հարթեցնել և բարձր կողմեր ձևավորել։
_ Միջուկը քսել, հարթեցնել և կարկանդակը ծածկել բարակ շերտերով կտրատած խմորի երկրորդ մասով։ Ձևավորեք վանդականախշի նման կամ դնել պատահական կարգով, ինչպես կուզենաք:
_Կարկանդակին քսել կաթով հարած դեղնուցը։
_Թխել 180 աստիճանով մոտ 30-40 րոպե, բայց նայեք ձեր ջեռոցի առանձնահատկություններին։
_ Թող սառչի, վրան շաքարի փոշի ցանել և մատուցել։

Ստացվում է շատ համեղ և բուրավետ թխվածք՝ ախորժելի կարմրագույն կեղևով և նուրբ, կաթնաշոռային միջուկով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ առանց ջեռոցի







