Պատրաստենք Ֆրանսիական նուրբ տորթ Միլֆեյ. Արագ և հեշտ բաղադրատոմս հաճելի կրեմով և թարմ հատապտուղներով համեղ, նուրբ աղանդերի համար:
Տորթի հիմքը պատրաստի շերտավոր խմորն է։

Ֆրանսիական նուրբ տորթ Միլֆեյ. Բաղադրիչները
_ շերտավոր խմոր 1 տուփ
_ ձու 2 հատ
_ շաքարավազ 100 գ
_ օսլա 25 գ
_ տաք կաթ 300 գ
_ վանիլին
_ կարագ 170 գ
_ ազնվամորի, այլ հատապտուղներ 300 գ
_ շաքարավազ

Ֆրանսիական նուրբ տորթ Միլֆեյ. Պատրաստման եղանակը
_ Խմորը նախապես հանել սառցախցիկից, որպեսզի հալչի։
_Հալված խմորը գրտնակել և կտրել կլոր շերտեր՝ որքան կստացվի։
_ Շերտերից մեկը եռանկյունիներով կտրատել։ Խմորի ավելցուկները նույնպես թխել։
_Շերտերը դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա և թխել 180 աստիճանով մինչև ոսկե դարչնագույնը։
_ Կրեմի համար ձվերը հարել շաքարավազի և վանիլինի հետ, ավելացնել օսլան, հարել, մինչև հարթվի:
_ Աստիճանաբար լցնել տաք, բայց ոչ եռացող կաթը, հակառակ դեպքում ձվի զանգվածը կկտրվի։
_ Եփել մարմանդ կրակի վրա, մինչև թանձրանա, թողնել հանգստանա:
_ Փափկած կարագը հարել և մաս-մաս ավելացնել եփած կրեմը, հարել մինչև փարթամ ու հարթ լինի։
_ Լցնել հատապտուղները տապակի մեջ և եփել շաքարավազի հետ, մոտ 10 րոպե։
_ Տորթը հավաքել շերտերին կրեմ քսելով, վրան քսել հատապտուղներով զանգվածը։
_ Մնացած կրեմը քսել թխվածքի կողքերին և ցանել թխված ավելցուկ կտորների փշուրներ։
_ Տորթը դնել սառնարանում թրմվելու 4 — 6 ժամ։

Շատ թեթև, հատապտղային, նուրբ թխվածք, իդեալական է առավոտյան թեյի համար։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տորթ էկլեր







