Նրբահամ մանդարինով կարկանդակ. Համեղ և հյութալի թխվածքը կպատրաստեք պարզ ու արագ բաղադրատոմսով

Նրբահամ մանդարինով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նրբահամ մանդարինով կարկանդակ թխելու համար հատուկ առիթ պետք չէ: Եթե ունեք մի քանի մանդարին ուրեմն մի քիչ խմոր շաղախեք և պատրաստեք այս հրաշալի թխվածքը։

Հազարավոր տարիներ շարունակ մանդարինները աճեցվել են իրենց հայրենիքում՝ Չինաստանում: Այնտեղ այս միրգը հասանելի էր հիմնականում հարուստ ներկայացուցիչներին։ Եթե ​​չինացիները ինչ-որ մեկին Ամանորին երկու մանդարին էին նվիրում, ապա դա բարգավաճման մաղթանք էր։

Այժմ մանդարիններ աճում են աշխարհի շատ երկրներում, այնպես որ, խանութում դրանք գնելը խնդիր չէ։

Նրբահամ մանդարինով կարկանդակ

Նրբահամ մանդարինով կարկանդակ. Բաղադրիչները

_ 5-6 մանդարին

_ 3 ձու

_ 120 գր ալյուր

_ 1 թեյի գդալ փխրեցուցիչ

_ 80 գր կարագ

_ 90 գրամ շաքար

_ 10 գրամ վանիլային շաքար

_ Աղ մի պտղունց

Նրբահամ մանդարինով կարկանդակ Նրբահամ մանդարինով կարկանդակ

Նրբահամ մանդարինով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_ Երեք ձու կոտրել ամանի մեջ: Ավելացնել մեկ պտղունց աղ, վանիլային շաքար և 90 գրամ սովորական շաքար։

_ Ձուն շաքարավազի հետ հարել մոտ 4-5 րոպե։ Այժմ  ավելացնել 80 գրամ կարագ, որը նախապես պետք է հալեցնել միկրոալիքային վառարանում։ Կրկին հարել, որ լավ խառնվի։

_ 120 գրամ ալյուրը և փխրեցուցիչը մաղել և աստիճանաբար ավելացնել ստացված զանգվածին, հարիչով հարել։

_ 20 սմ տրամագծով ձևամանի պատերը յուղել կարագով, իսկ ներքևում յուղաթուղթ դնել։ Ապա պատերին ալյուր ցանել։

_ Մաքրել 6 հատ մանդարին։ Կտրել մեջտեղից և հանել կորիզները, եթե կան:

_ Կտրված կողմով դրել կաղապարի մեջ: Խմորը լցնել մանդարինների վրա:

_ Վերևի մասը հարթեցնել և թխել 35-40 րոպե, 180 աստիճան տաքացված ջեռոցում:

_Մանդարինով կարկանդակը պատրաստ է, ժամանակն է այն կաղապարից հանել։

_ Տորթը տեղափոխել ափսեի վրա, որպեսզի մանդարինները վերևում լինեն։

Նրբահամ մանդարինով կարկանդակ

Կարկանդակը հիանալի բույր և գեղեցիկ տեսք ունի։ Այն շատ համեղ է և հյութալի, անպայման արժե փորձել այս բաղադրատոմսը։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ տորթ

Խնդրում ենք Գնահատեք