Շառլոտկա դարչինով. Հաճելի ու բուրավետ, անուշահամ քնքշություն

Շառլոտկա դարչինով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք փորձել այսպիսի հաճելի շառլոտկա դարչինով: Սա պարզ, տնական կարկանդակ է, հետևաբար՝ շատ հոգեհարազատ: Ի՞նչն է դրան այդպիսին դարձնում: Այո, ամեն ինչը՝ բոլորի սիրած խնձորները, նուրբ խմորը և դարչինն՝ իր տաք, հարմարավետ բույրով:

Ի դեպ, վերջինս, ըստ ժամանակակից գիտնականների, ոչ միայն դրական է ազդում մարդու հոգեկանի վրա, այլև բարձրացնում է ուղեղի ակտիվությունը։ Այսպիսով, եթե ձեր առջևում որևէ մտավոր աշխատանք է սպասվում, թխեք այս դարչինով շառլոտկան և բացատրեք ձեր սիրելիներին սեղանի վրա դրա հայտնվելը նաև զուտ գործնական պատճառներով )

Շառլոտկա դարչինով

Շառլոտկա դարչինով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խնձոր — 3 հատ

_Կիտրոնի հյութ — 1 ճաշի գդալ

_Ձու — 3 հատ

_Շաքարավազ — 200 գ

_Ալյուր — 160 գ

_Փխրեցուցիչ — 1 թեյի գդալ

_Աղացած դարչին — 1 թեյի գդալ

Շառլոտկա դարչինով

Շառլոտկա դարչինով. Պատրաստման եղանակը

_Պատրաստեք խնձորը շառլոտկայի համար: Լվանալ դրանք և կտրել մեջտեղից: Միջուկը կտրատել խորանարդներով, խառնել կիտրոնի հյութը և դնել մոտ 26 սմ տրամագծով ձևամանի մեջ։

_Խմորի համար ձվերը զգուշորեն բաժանել սպիտակուցների և դեղնուցների: Օգտագործելուց առաջ սպիտակուցները սառեցրեք:

_Դեղնուցները դնել հարիչի ամանի մեջ, ավելացնել շաքարավազը և հարել այնքան, մինչև ստացվի միատարր խտությամբ փարթամ զանգված։

_Ալյուրը փխրեցուցիչով և դարչինով  մաղել նուրբ մաղով։ Ավելացնել դեղնուցային զանգվածին և հարել։

_Սպիտակուցները հարել հարիչով մինչև պինդ փրփուր ստացվի: Արագ խառնել դեղնուցային խմորին և լցնել խնձորների վրա՝ կաղապարի մեջ:

_Թխել 30-40 րոպե 180°C ջերմաստիճանում։

Շառլոտկա դարչինով

Շառլոտկան դարչինով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք