Շատ համեղ բիսկվիթ. Հեշտ բաղադրատոմս առանց ալյուրի և առանց կարագի

Շատ համեղ բիսկվիթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Շատ համեղ բիսկվիթ կարելի է պատրաստել առանց ալյուրի: Նուրբ, բերանի մեջ հալվող աղանդերն առաջարկում ենք նրանց, ովքեր հետևում են իրրենց կազմվածքին, կամ խուսափում են ալյուրով թխվածքներից:

Շատ օգտակար մածունով բիսկվիթն իր նրբությամբ ուղղակի հիասքանչ է։
Բիսկվիթը թխելու համար պետք է 22 սմ տրամագծով ձևաման:

Շատ համեղ բիսկվիթ

Շատ համեղ բիսկվիթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_ Մածուն — 400 գ

_ Մեծ ձու — 4 հատ

_ Շաքարավազ — 100 գ

_ Վանիլային շաքարավազ — 10 գ

_ Եգիպտացորենի օսլա — 75 գ

_ Աղ — մի պտղունց

_ Կիտրոնի համը — ըստ ճաշակի

Շատ համեղ բիսկվիթ Շատ համեղ բիսկվիթ

Շատ համեղ բիսկվիթ. Պատրաստման եղանակը

_ Ձվերը բաժանել դեղնուցների և սպիտակուցների ձեզ հարմար եղանակով։

_ Սպիտակուցներին մի պտղունց աղ ավելացնել և հարեք մինչև փարթամ զանգված ստացվի:

_ Ձվի դեղնուցը, շաքարավազը, վանիլային շաքարավազը և մածունը հարել մինչև հարթ լինի:

_Ավելացնել օսլան, եթե չեք ուզում, կարող եք վերցնել ալյուր, բայց այդ դեպքում բիսկվիթի կառուցվածքն ուրիշ կլինի: Լավ հարել ողջ զանգվածը:

_ Ցանկության դեպքում կիտրոնի քերուկ կարելի է ավելացնել, այդպես բիսկվիթն էլ ավելի համեղ կլինի։

_ Դեղնուցների վրա մասերով լցնել հարած սպիտակուցը, զգուշորեն խառնել բահիկով:

_ Կաղապարի հատակը և կողքերը ծածկել յուղաթղթով, այն ավելի լավ պահելու համար կարող եք կաղապարի կողքերն ու տակը յուղել բուսայուղով։

_ Խմորը լցնել կաղապարի մեջ։ Թխել 40-50 րոպե 170°C ջերմաստիճանում։

_ Թողեք, որ պատրաստի բիսկվիթը սառչի ձևամանի մեջ։ Այնուհետև հանել կաղապարից և ցանել շաքարի փոշի։

Շատ համեղ բիսկվիթ

Շատ համեղ բիսկվիթ

Շատ համեղ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ձվանի բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք