Շաքարավազով թխվածքաբլիթներ. Փափուկ թխուկները ստացվում են հետաքրքիր հյուսվածքով, շերտավոր, նուրբ, բայց չեն փշրվում ձեռքերում, այնպես որ դուք ստիպված չեք լինի ամբողջ սեղանից փշրանքներ հավաքել:

Շաքարավազով թխվածքաբլիթներ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
_ շաքարավազ 2 ճաշի գդալ
_ ալյուր մոտ 250 գ
_ 1 պտղունց աղ
_ կարագ 120 գ
_ թթվասեր 120 գ

Շաքարավազով թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_ Ալյուրը մաղել, խառնել աղը, փխրեցուցիչը և շաքարավազը։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել վանիլի շաքար կամ վանիլի էքստրակտ:
_ Ալյուրի մեջ ավելացնել լավ սառեցված, մանր կտրատված կարագը։
_ Ձեռքերով զանգվածը մանրացնել փշրանքների նման։
_ Ավելացնել թթվասեր և հունցել շատ փափուկ և ճկուն խմոր։ Ստացված զանգվածը հավաքել գնդաձև։
_ Մի քիչ հունցել խմորը, ծածկել և թողնել 30 րոպե սառնարանում։
_ Խմորը բաժանել երկու մասի։
_ Ալյուր ցանած սեղանի վրա բարակ շերտեր գրտնակել և պինդ ռուլետ փաթաթել։
_ Կտրել կտորներով և թաթախել շաքարավազի մեջ:
_ Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և շարել թխվածքաբլիթները։
_ Թխել 180 աստիճանով մոտ 20-25 րոպե, մինչև լավ կարմրեն:
Ստացվում են խրթխրթան կեղևով և փափուկ, նուրբ հյուսվածքով թխվածքաբլիթներ:

Երբ խմորի շերտը փաթաթում եք, վրան կարող եք ցանել կիտրոնի քերուկ, մանրացված ընկույզ, կակաչի սերմեր և ձեր ճաշակով ցանկացած այլ հավելում:
Բարի ախորժակ:







