Շաքարով կարկանդակ. Ցանկացած տորթից ավելի համեղ է ոչ մի զարմանալի բաղադրիչ պետք չի գալու

Շաքարով կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առաջարկում ենք թխել յուրահատուկ եղանակով պատրաստվող Շաքարով կարկանդակ:

Չկա այնպիսի մարդ, որ գոնե երբեմն քնքուշ ու հաճելի տորթի մի կտոր ուտելու ցանկություն չի ունենում:

Այս կարկանդակն աներևակայելի համեղ խմորեղեն է, որը լավագույնս պատրաստվում է տանը։ Խանութներում վաճառվող կարկանդակները, որպես կանոն, շատ արագ կորցնում են իրենց շքեղությունը, հյութեղությունն ու համը։

Մենք ձեզ կներկայացնենք շաքարով խմորեղենն ամենապարզ բաղադրիչներով պատրաստման եղանակը։

Շաքարով կարկանդակ

Շաքարով կարկանդակ. Բաղադրիչները

_ կաթ — 120 մլ

_ սերուցք 20% — 200 մլ

_ խմորիչ — 15 գ

_ շաքարավազ — 140 գ

_ հավի ձու — 2 հատ

_ կարագ — 140 գ

_ աղ — մի պտղունց

_ ալյուր — 300 գ

_ վանիլային շաքար — 10 գ

Շաքարով կարկանդակ Շաքարով կարկանդակ

Շաքարով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_ Մեկ թեյի գդալ շաքարավազը և խմորիչը լցնել տաք կաթի մեջ։ Խառնուրդին ավելացնել մի քանի ճաշի գդալ ալյուր, խառնել և մոտ 10 րոպե թողնել թաղանթի տակ հասունանա։

_ 70 գրամ կարագին խառնել աղ և վանիլային շաքար, լավ հարել։

_ Սերուցքային զանգվածի մեջ կոտրել մի քանի ձու, շարունակել հարել։ Այս զանգվածին ավելացնել ստացված թթխմորը։

_ Ալյուրը լցնել այս խառնուրդի մեջ, հարել հարիչով մինչև խմոր ստացվի։ Խմորը թողնել սննդային թաղանթի տակ 30 րոպե։

_ Այնուհետև խմորը տեղափոխում ենք թխման տապակի մեջ, որի վրա նախապես պետք է դնել յուղաթուղթ։

_ Մնացած Կարագը միացնել շաքարավազի մնացորդի հետ, անհրաժեշտ է բաղադրամասերը փշրանքների վերածել։

_ Խմորի վրա փոքր անցքեր բացել, դրանց մեջ լցնել կարագով շաքարից գնդիկներ։

_ Ջեռոցը տաքացնել 180 աստիճան, կարկանդակը թխել 35-40 րոպե։

_ Թխվելուց հետո սերուցք լցնել անցքերի մեջ, դնել թխվելու ևս 7-10 րոպե։

Շաքարով կարկանդակ Շաքարով կարկանդակ

Այսպիսով կունենաք հիանալի թխվածք, որը հատկապես սիրում են երեխաները:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Թագավորական դուետ

Խնդրում ենք Գնահատեք