Իսկական Շաքար-Լոխում կամ Շաքար-Չորակի Լուսնաձև քաղցր համեղություն

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր թխելու ենք իսկական Շաքար-Լոխում կամ Շաքար-Չորակի Լուսնաձև, բերանում հալվող, քաղցր համեղություն։ Արդեն միայն տեսքից դեռ չհամտեսած էլ շատերս հաստատ տեղափոխվելու ենք մեր մանկություն։

Իսկական Շաքար-Լոխում կամ Շաքար-Չորակի Լուսնաձև, բերանում հալվող, քաղցր համեղություն

Շաքար-Լոխում Բաղադրիչներ

  • Կարագ — 200 գր․
  • Շաքարի փոշի — 200 գր․
  • Վանիլ
  • Ձեթ — 95 մլ․
  • Եգիպտացորենի օսլա — 4 ճ․ գդ․
  • Ալյուր — 300 գր․

Շաքար-Լոխում Պատրաստման եղանակը

  • 200 գրամ շաքարի փոշին կլցնենք տարայի մեջ
  • 4 ճ․ գդ․ օսլա կլցնենք
  • Մոտ 1,5 բաժակ ալյուր
  • Մեկ պտղունց վանիլին կլցնենք
  • 95 գրամ ձեթ կավելացնենք
  • Կարագ 200 գրամ կդնենք․ փափկած վիճակում պետք է լինի այն
  • Եվ սկսենք ձեռքով խառնել զանգվածը
  • Գնդվեց, այժմ էլ բացվեց
  • Շատ բարակ չենք բացում

Իսկական Շաքար-Լոխում կամ Շաքար-Չորակի Լուսնաձև քաղցր համեղություն

  • Այժմ կիսալուսնաձև պետք է կտրատենք
  • Եթե նման հարմար ձևանմուշ չունեք, կարող եք լուսնի ձև ստանալ բաժակի օգնությամբ
  • Կարող եք անգամ շրջանաձև թխել, դրանից համը չի փոխվի
  • Թխելու ենք 180-190 աստիճանում 20-25 րոպե
  • Հանում ենք ջեռոցից և տաք տաք վիճակում վրան շաղ ենք տալիս շաքարի փոշին
  • Արդեն մի փոքր սառելուց հետո կարող ենք մատուցել։

Դե ինչ, բարի ախորժակ։

Տորթ Լակոմկա Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք