Շերտավոր Գաթա և առաջարկվում է համադրել այս Համեղ Գաթայի Խորիզ միջուկով

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր շերտավոր գաթա ենք թխելու, համեղ գաթայի խորիզ կպատրաստենք և իհարկե սուրճ կխմենք։

Շերտավոր գաթա

Շերտավոր խմորով Գաթա Բաղադրիչները

Շերտավոր խմորի գունդ

Խորիզ

Ալյուր — 100 գր․

Շաքարավազ — 50 գր․

Վանիլին — 1 թեյի գդալ

Կարագ՝ հալեցված — 50 գր․

Շերտավոր Գաթա քայլ առ քայլ

Նախ պատրաստենք խորիզը՝ պարզ բաղադրատոմսով և շատ արագ

Սկզբում լցնում ենք ալյուրը, ավելացնում շաքարավազը, մեկ թեյի գդալ վանիլին ենք լցնում հաճելի անուշաբույրի համար, կարագը մի փոքր հալացնում ենք և ավելացնում այս զանգվածին

Լավ խառնում ենք, այսպիսի դեղին գեղեցիկ գույնով խորիզ է ստացվում, վերցնում ենք կողքի մինչև խմորը բացելը

Շերտավոր խմորի պատրաստման իմ բաղադրատոմսը և եղանակը արդեն ներկայացրել եմ իմ ալիքում, տեսանյութի տակ կթողնեմ հղումը, կարող եք այնտեղից տեսնել, եթե հավանեք դուք էլ այդ տարբերակով պատրաստեք, ևս մի քանի շերտավոր խմորի բաղադրատոմսեր էլ դեռ կպատրաստենք միասին մեր ալիքում

Գաթա

Շատ կարևոր է շերտավոր խմորը միշտ բացել մեկ ուղղությամբ, եթե մինչ ծալելը խմորը բացվել է դեպի վեր, ուրեմն հիմա էլ կբացենք միայն վեր ու վար, այդպես ասում են ավելի լավ է խմորը ստացվում

Բացելուց հետո խորիզը հավասարաչափ բաշխում ենք ամբողջ տարածքով մեկ

Ձախ և աջ կողմից իրար վրա ենք փաթաթում և պետք է կտրենք դանակով

Կարող եք նաև զիգզագ դանակով կտրատել, ես սիրում եմ ուղիղ դանակով, որպեսզի շերտերը հստակ ստացվի

Ուղղանկյունաձև կտրատում ենք և շարում թավայի փայլաթիթեղի վրա

Ձուն կոտրում ենք և վրձինով քսում բոլորի վրա, որպեսզի լավ կարմրեն

Եկեք փորձի համար այս երկու կտորի վրա քունջութ լցնենք, հնարավոր է լավ ստացվի, տեսնենք, չնայած նման գաթային այնքան էլ չի սազում, բայց էքսպերիմենտը խոհանոցում միշտ էլ հաճելի է

Ջեռոցը պետք է շատ տաք լինի, այդ դեպքում 20 րոպեն բավարար է պատրաստ լինելու համար

Շերտավոր խմորը շատ նուրբ է, ընթացքում չի կարելի բացել ջեռոցի դուռը

Վերջ պատրաստ է, կարելի է արդեն սուրճը եփել

Շերտավոր Գաթա։ Համեղ Գաթայի Խորիզ  Տեսանյութ

ՇԵՐՏԱՎՈՐ ԽՄՈՐ Ամենապարզ և Արագ Տարբերակով

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք