Շերտավոր խմորով տորթ. Ամենահամեղ թխվածքը, որ երբևէ համտեսել եմ

Շերտավոր խմորով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Հեշտ պատրաստվող և առատ կրեմով, Շերտավոր խմորով տորթ: Այն ձեզ շատ դուր կգա իր փխրուն ու թեթև կառուցվածքի շնորհիվ։

Ներկայացնում ենք շերտավոր խմորից և հատապտուղներով միջուկից պատրաստված ամենանուրբ տորթի ամենաարագ և ամենահեշտ բաղադրատոմսերից մեկը, եթերային կարագի կրեմով:

Շերտավոր խմորով տորթ

Շերտավոր խմորով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները.

_ շերտավոր խմոր 500 գ

_ ջուր, շաքար

_ հատապտուղներ 250 գ

_ շաքարավազ 2 ճաշի գդալ

_ եգիպտացորենի կամ կարտոֆիլի օսլա 1 թեյի գդալ

_ կես կիտրոնի հյութ

_ յուղալի սերուցք 350 գ

_ մածուն կամ թթվասեր 250 գ

_ շաքարի փոշի 3 ճաշի գդալ

Շերտավոր խմորով տորթ Շերտավոր խմորով տորթ Շերտավոր խմորով տորթ
Շերտավոր խմորով տորթ. Պատրաստման եղանակը

_ Վերցրեք թարմ կամ սառեցված հատապտուղներ կամ մրգի կտորներ:

_ Խմորը գրտնակել երկու շրջանով, մեկը տեղափոխել յուղաթղթով ծածկված ձևամանի վրա, պատառաքաղով անցքեր անել, վրան ջուր քսել և շաքարավազ ցանել։

_ Խմորի երկրորդ շերտը կտրել 12 եռանկյունիներով։

_ Թխել 180 աստիճանով մինչև պատրաստ լինի, մոտ 20 րոպե։

_ Հատապտուղները խառնել շաքարավազի, օսլայի, կիտրոնի հյութի հետ և եփել մարմանդ կրակի վրա, մինչև թանձրանա։

_ Հարել սառեցրած սերուցքը մինչև փարթամանա, ավելացնել շաքարի փոշին և հարել, մինչև լավ թանձրանա։ Ավելացնել թթվասեր կամ մածուն և հարել, մինչև հարթ լինի։

_ Կաղապարի մեջ տորթ կազմել՝ կրեմի մի մասը դնելով խմորի ամբողջական շերտի վրա, հետո դնել հատապտուղներով մուսս, ապա նորից կրեմ ու ծածկել երկրորդ շերտի 12 եռանկյունիներով։

_ Վերևի մասը զարդարել ըստ ճաշակի և տորթը մի քանի ժամով դնել սառնարանում։

Շերտավոր խմորով տորթ

Շերտավոր խմորով տորթ
Դրանից հետո կարելի է հեռացնել կաղապարի բացվող օղակը և մատուցել այս եթերային հրաշքը սեղանին։ Տորթը շատ փափուկ է, խոնավ, հատապտղի վառ ու սերուցքային համով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նապոլեոն տորթ

Խնդրում ենք Գնահատեք