Շերտավոր խմոր․ ՆԱՊՈԼԵՈՆ Մասկարպոնե պանրով այդ շերտավոր խմորից

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր ներկայացնելու եմ ևս մեկ հաջողված շերտավոր խմոր ի տարբերակ, որը շատ համեղ է, ցանկացած թխվածք իդեալական շերտերով է ստացվում այս խմորից։

Որպես ապացույց կթխենք նաև տորթ Նապոլեոն այդ շերտավոր խմոր ից, բայց կրեմը յուրահատուկ է լինելու, ընթացքում կտեսնենք։

Շերտավոր խմոր․ ՆԱՊՈԼԵՈՆ Մասկարպոնե պանրով այդ շերտավոր խմորից

Շերտավոր խմոր․ Տորթ Նապելեոն Բաղադրիչներ

Շերտավոր խմոր

  • Գոլ ջուր — 1,5 բաժակ
  • Օղի — 4 ճ․ գդ․
  • Քացախ — 3 ճ․ գդ․
  • 1 թեյի գդալ աղ
  • Կարագ — 400 գր․
  • Ալյուր — մոտ 800-1000 գր․ կախված մթերքների որակից

Կրեմ

  • Ձու — 2 հատ
  • Շաքարի փոշի — 250 գր․
  • Գալբանի ֆիրմայի Մասկարպոնե Պանիր — 500 գր․
  • Վանիլին

Շերտավոր խմոր․ Տորթ Նապելեոն Պատրաստման եղանակը

  • Սկսենք շերտավոր խմորը պատրաստել
  • Հարկավոր է 1,5 բաժակ գոլ ջուր, ինձ մոտ մոտավորապես ստացվեց 350-400 միլիլիտր, կախված ձեր բաժակի չափսից
  • Այս ջրի մեջ կավելացնենք 4 ճաշի գդալ օղի
  • 3 ճաշի գդալ քացախ
  • 1 թեյի գդալ աղ ենք ավելացնում

Շերտավոր խմոր․ ՆԱՊՈԼԵՈՆ Մասկարպոնե պանրով այդ շերտավոր խմորից

  • Մեկ շերտ կիտրոն ենք ճզմում կամ մեկ պտղունց կիտրոնի աղ ենք ավելացնում, եթե ձեռքի տակ թարմ կիտրոն չունեք
  • Խառնենք դնենք կողքի
  • Տարայի մեջ մոտավորապես 600-700 գրամ ալյուր մաղենք
  • Նախապես ես կիլոգրամանոց մեր համեղ կարագը մանրացրել եմ 200 գրամանոց կտորների և թողել սենյակային ջերմաստիճանում փափկելու
  • Այժմ 400 գրամ կարագ կավելացնենք մեր ալյուրին
  • Կարագն արդեն բացարձակ փափուկ է, ձեռքերով կլուծենք ալյուրի մեջ
  • Այս խառնուրդին պետք է ավելացնենք մեր նախապատրաստած հեղուկ զանգվածը և խառնենք
  • Անհրաժեշտության դեպքում պետք է ալյուր ավելացնել, հատկապես երբ անցնենք սեղանի վրա հունցելուն
  • Մեր ալիքում ներկայացրել եմ շերտավոր խմոր պատրաստելու մեկ այլ հաջողված տարբերակ ևս, ձիթայուղով տարբերակն է, այն էլ կարող եք փորձել, հղումը կթողնեմ տեսանյութի տակ
  • Խմորը հավաքվեց, երկար հունցելու կամ սեղանին 100 անգամ խփելու կարիք չկա
  • Ավելորդ ջանքեր չենք թափում, մեզ ավելորդ չենք տանջում, արագ բաժանում ենք 4 բաժնի և գնդելուց հետո, յուրաքանչյուրը ցելոֆանապատում ու տեղավորում ենք սառնարանում 1 ժամով հանգստանալու
  • Մեկ ժամ անց հանում ենք սառնարանից, յուրաքանչյուր գունդը պետք է գրդնակենք բացենք և յուրաքանչյուր անգամ բացված գնդի վրա կարագ քսենք

Շերտավոր խմոր․ ՆԱՊՈԼԵՈՆ Մասկարպոնե պանրով այդ շերտավոր խմորից

  • 4 գնդին պետք կգա 400 գրամ կարագ, յուրաքանչյուրին 100 գրամ
  • Այս 100 գրամն էլ 3 մասով կօգտագործենք, ընթացքում կտեսնեք
  • Առաջին գունդը բացենք որքան հնարավոր է լայն, շատ փափուկ և լավ ենթարկվող խմոր է, երաշխավորում եմ, ընտիր շերտեր է բացվում, չստացվել չի կարող եթե հետևեք նույնությամբ իմ խորհուրդներին
  • 100 գրամ կարագը բաժանենք 3 հավասար մասի
  • Առաջին մասը հիմա կտարածենք խմորի ամբողջ երկայնքով, մնացած կարագի կտորները հաջորդ բացելուց
  • Ծալելու նրբությանը ուշադրություն դարձրեք
  • Հարկավոր է այնպես իրար վրա բերել խմորները, որ եզրերը իրար վրա չընկնեն
  • Մոտենան հնարավորինս, բայց չընկնեն կամ չնստեն իրար վրա
  • Կարիք կա նաև ալրոտել ամեն ծալելուց հետո
  • Ահա այսպիսի խոշոր ծրարներ ենք ստանալու
  • Եթե դուք ցանկանում եք կարող եք անգամ 8 գնդի բաժանել, ոչ թե 4, լիարժեք գնդեր կլինեն
  • 1 ժամ անց հանում ենք սառնարանից մեր ծրարները և կրկին պետք է բացենք
  • Ուշադրություն դարձրեք ծրարը ցանկալի է ձեռքերով մի փոքր կողքի բացել, այնպես, որ ծալքերը հնարավորինս անվնաս կողքի գնան, և գրդնակելուց էլ ցանկալի է մինչև վերջին պահը հնարավորինս շերտերը ջանասիրաբար չգրդնակել, այլ թեթևակի բացել վրան, որպեսզի տեսանելի լինեն շերտերի բացված լավաշի եզրերում
  • Այս նրբությունը երաշխավորում է շատ լավ շերտերի ձևավորմանը թխման ընթաքում
  • Յուրաքանչյուր գնդին հատկացված 100 գրամ կարագի 1/3 կրկին քսենք և ծալենք արդեն նշված սկզբունքով
  • Ալրոտում ենք, որպեսզի շերտերը այս իրար չկպնեն և լրացուցիչ կերպով շերտերի առկայություն ապահովենք
  • Բոլոր գնդերը այս սկզբունքով բացել ծալելուց հետո ևս մեկ ժամով կդնենք սառնարան
  • Նույնը կրկնելու ենք  1 անգամ մեկական ժամ ինտերվալով
  • 3-րդ անգամ բացել փակելուց հետո ևս 1ժամով դնում ենք սառնարան հանգստանալու, որից հետո արդեն կարող ենք հանել և թխել
  • Եթե ցանկանում եք կարող եք այս խմորները սառցախցիկում մինչև 3 ամիս պահել
  • Այս ընթացքում կրեմը մեր նապոլեոնի համար նախապատրաստենք դնենք կողքի, մինչ խմորը կհանգստանա սառնարանում, որից էլ նապոլեոն կթխենք
  • Սովորական եփովի կրեմ Նապոլելոն տորթի համար դուք իմ ալիքում կգտնեք
  • Այսօր ավելի համեղ և յուրօրինակ կրեմի տարբերակ եմ ձեզ առաջարկելու
  • Դրա համար մեզ անհրաժեշտ է առանձնացնել 2 ձվի դեղնուցը սպիտակուցից
  • Սկսենք սպիտակուցը հարելուց մինչև լավ բեզե դառնա, վրան ավելացնենք 100 գրամ շաքարի փոշի և կրկին հարենք դնենք կողքի
  • Այժմ դեղնուցները կհարենք սպիտակելու չափ, հետո ավելացնենք 150 գրամ շաքարի փոշին, էական չէ կարելի է և շաքարավազ օգտագործել
  • Մեր կրեմի հաջորդ հետաքրքիր բաղադրիչը Մասկարպոնե պանիրն է 500 գրամանոց տուփ եմ վերցրել
  • Գալբանի բրենդն եմ ընտրել, քանի որ այն Իտալիայում լավագույնն է պանրի արտադրության մեջ
  • Այն մեր իմացած աղի պանիրներից չէ, այլ հատուկ դեսերտների համար նախատեսված մի փոքր քաղցր պանիր է
  • Տուփի վրա կա նշված պատրաստման բաղադրատոմսը պատկերազարդ տեսքով
  • Գդալ-գդալ ավելացնենք մեր հարած դեղնուցի վրա և շարունակենք հարել

Շերտավոր խմոր․ ՆԱՊՈԼԵՈՆ Մասկարպոնե պանրով այդ շերտավոր խմորից

  • Վերջում այս զանգվածին ավելացնենք մեր բեզեն և կես թեյի գդալ վանիլին
  • Իսկապես ավելի համեղ կրեմ է ստացվում, գոնե մեկ անգամ այսպես փորձեք հաստատ չեք փոշմանի
  • Այժմ խմորները թխելու ճիշտ ժամանակն է
  • Սառնարանից հանելուց հետո կարելի է ևս մի կես ժամ սենյակային ջերմաստիճանում թողնել, որպեսզի մի քիչ փափուկ լինի և հեշտ գրդնակվի
  • Մեկ գունդը ահա այսպիսի հսկայական լավաշի վերածվում, հենց այսպես ուղղանկյուն էլ կարելի է թխել 4 լավ հաստ տնական տեղը տեղին շերտերով
  • Բայց ես այսօր կլոր տորթ էի խոստացել, ուստի այս մեկ լավաշը երկու մասով կթխեմ
  • Կլոր ջեռոցի տապակի չափսով կտրենք երկու շրջան, իսկ մնացորդ հատվածները առանձին կթխենք վրան փշրանքներ ապահովելու համար
  • Պարտադիր պետք է ծակծկենք խմորը, քանի որ բացարձակ փուչիկ կթխվի, հետո կրեմը քսելուց ստիպված կլինենք փշրել հավասարեցնել
  • Իսկ այսպես համաչափ կբարձրանա
  • Թխելու ենք 160-180 աստիճանում 25-35 րոպե կախված ձեր ջեռոցի առանձնահատկություններից, ընթացքում դուռը չենք բացում, վերջում կարող ենք բաց թողած ևս մի հինգ րոպե սպասել, նոր հանել ջեռոցից
  • Տեսեք ինչ լավ են շերտերը բացվել, հրաշալի է
  • Նաև եզրերը թխեցինք փշրանքների համար
  • Վերջ 4 շերտն էլ թխված է, այժմ կրեմապատելու ժամանակն է
  • Այդ ընթացքում ես ներկայացնեմ մեր խաղարկության պայմանները
  • Պարտադիր է բաժանորդագրված լինել մեր ալիքին, լայք դնել տեսանյութին և թողնել մեկնաբանություն բաղադրատոմսի վերաբերյալ
  • Խաղարկության արդյունքերն կամփոփենք մեր ֆեյսբուքյան էջում, նաև կարող եք միանալ մեզ մեր ինստագրամյան էջում, այնտեղ շատ կադրից դուրս տեսարաններ կտեսնեք
  • Հղումները կգտնեք անմիջապես տեսանյութի ներքևում
  • Եփված եզրերը հարկավոր է շերտատել, նաև մանրերը փշրել, այդպես խառը ավելի գեղեցիկ է ստացվում
  • Արդեն զարդարելը մի բարդ բան չէ, չնայած թխելն էլ ծանր չէր
  • Կարևորը սիրով և հաճույքով պատրաստեք, առանց շաքարի էլ նման քաղցրավենիքը քաղցր կթվա, դա միշտ հաշվի առեք
  • Որպեսզի կրեմը լավ ներծծվի հարկավոր է 2-3 ժամ սառնարանում պահել մեր տորթը, բայց ավելի լավ կլինի ամբողջ գիշեր թողնել, դժվար կլինի իհարկե համբերելը, բայց այդպես առավել փափուկ կլինի
  • Առավոտյան արդեն կկտրենք, կհիանանք և իհարկե կվայելենք, իսկ հյուրասիրելուց էլ չմոռանաք հյուրերին պատմել մեր ալիքի մասին, որտեղ նման շատ համեղ բաղադրատոմսեր կգտնեն նրանք։

Շերտավոր խմոր․ ՆԱՊՈԼԵՈՆ Մասկարպոնե պանրով այդ շերտավոր խմորից Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք