Շերտավոր կարկանդակ շոկոլադե կրեմով. Շքեղ բաղադրատոմս

Շերտավոր կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Շերտավոր կարկանդակ շոկոլադե կրեմով. Շքեղ բաղադրատոմս

Եկեք պատրաստենք Շերտավոր կարկանդակ: Այս թխվածքի կրեմն ունի այնքան արտահայտված շոկոլադե համ, որ նույնիսկ ամենաանհագ շոկոլադամոլները կուրախանան:

Շերտավոր կարկանդակ

Շերտավոր կարկանդակ շոկոլադե կրեմով. Անհրաժեշտ բաղադրիչներ

Բաղադրությունը խմորի համար.

  • Ալյուր — 320 գ
  • Խմորիչ — 1 թեյի գդալ
  • Կարագ (մարգարին) — 30 գ
  • Բնական խմելու մածուն — 200 մլ
  • Աղ — 1/3 թեյի գդալ
  • Շաքարավազ — 2 ճաշի գդալ
  • Ձու (խոշոր) — 1/2 հատ
  • Բուսական յուղ (առանց հոտի) — մոտ 1 ճաշի գդալ

Բաղադրությունը շոկոլադե կրեմի համար

  • Օսլա (ցանկացած) — 10 գ
  • Ձու (խոշոր) — 1/2 հատ
  • Շաքարավազ — 25 գ
  • Կաթ — 125 մլ
  • Սև շոկոլադ — 50 գ

Բաղադրությունը գլազուրի համար

  • Շաքարի փոշի — 70 գ
  • Կաթ — 20 մլ
  • Բուսական յուղ (առանց հոտի) — 2/3 ճաշի գդալ

Լրացուցիչ բաղադրիչները

  • Բուսական յուղ (առանց հոտի) ձևամանը յուղելու համար` մոտ 0,5 թեյի գդալ
  • Նուշի փաթիլներ, կոկոսի փաթիլներ, վաֆլի չիպսեր՝ վերևի մասը ձևավորելու համար

Շերտավոր կարկանդակ

Շերտավոր կարկանդակ շոկոլադե կրեմով. Պատրաստման եղանակը

  1. Լավ հարել մի մեծ ձու և կիսել երկու մասի՝ օգտագործելով երկու փոքր տարա: Մեկը ծածկել թաղանթով, այն ձեզ հարկավոր կլինի ավելի ուշ՝ կրեմ պատրաստելիս:
  2. Հալված և հովացրած կարագը մի ամանի մեջ դնել, ավելացնել ջրիկ մածուն, կես ձու, շաքար և աղ, խառնել: Ավելացնել ալյուրը և խմորիչը:
  3. Երբ ալյուրը կլանի ամբողջ հեղուկը, խմորը տեղափոխել աշխատանքային մակերեսի վրա, որը կարող եք ժամանակ առ ժամանակ յուղել բուսական յուղով, որպեսզի շատ ալյուր չօգտագործեք:
  4. Պատրաստի խմորը գնդել և դնել յուղված ամանի մեջ, ծածկել սննդային թաղանթով, թողնել հասունանա, մինչև ծավալը ավելանա 2 — 2, 5 անգամ:
  5. Այդ ընթացքում պատրաստել կրեմը: Կաթսայի մեջ լցնել օսլան, ավելացնել 40 միլիլիտր կաթ: Լավ հարել, որպեսզի ոչ մի գնդիկ չմնա: Ավելացնել ձվի մյուս կեսը և նորից հարել:
  6. Շաքարավազը դնել առանձին կաթսայի մեջ և լցնել մնացած կաթը: Խառնելով եռացնել: Շաքարը պետք է ամբողջությամբ լուծվի: Եռացող կաթնային խառնուրդը բարակ հոսքով լցնել ձվի-օսլայի խառնուրդի մեջ, միևնույն ժամանակ բարձր արագության տակ հարելով: Ընդհանուր խառնուրդը դնել կրակի վրա և, անընդհատ խառնելով, հասցնել խտացման: Պետք չէ եռացնել:
  7. Կաթսան հանել կրակից, ավելացրեք կտրատած շոկոլադը և խառնել այնքան, մինչև որ համասեռ դառնա:
    Կաթսայի պարունակությունը ծածկել սննդային թաղանթով` կպցնելով մակերեսին: Սառեցնել և դնել սառնարանում:
  8. Խմորը հունցել և թողնել էլի հասունանա:
  9. Ձևամանի կողքերը յուղեք յուղով, իսկ ներքևը ծածկել յուղաթղթով: Թղթե շրջանակը ազատ տեղադրեք, մի տարածեք այն ձևամանի ներքևի և կողմերի միջև: Ձգված թուղթը կարող է պատռվել թխման ընթացքում:
  10. Կլորացնել երկրորդ անգամ հունցած խմորը և դնել կաղապարի մեջ: Ծածկել և թող մնա 15-20 րոպե:
  11. Ձգել խմորը հարթ բլիթի նման: Կողմերը կազմեք 8-10 միլիմետր բարձրությամբ, ոչ ավելին: Թող մնա ևս 30-40 րոպե:
  12. Կրեմը լցնել հրուշակեղենի տոպրակի մեջ, դրանով շրջանակներ անել խմորի վրա: Կրեմի շերտերը կարող եք տարածել միմյանց վրա, մինչև ամբողջ կրեմը վերջանա:
  13. Ձևամանը դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Թխել մոտ 25 րոպե:
  14. Քանի դեռ խմորեղենը սառչում է, սկսեք պատրաստել գլազուրը: Շաքարի փոշին լցնել ամանի մեջ և խառնել սառը կաթը: Գլազուրը կիսափափուկ պահելու համար ավելացնել բուսական յուղ, խառնել:
  15. Լցնել գլազուրը շոկոլադե կրեմի շերտերի միջև:
  16. Ձևավորել գլազուրը կոկոսի, վաֆլիի փշուրների կամ նուշի փաթիլների օգնությամբ: Այս դեպքում նուշի փաթիլներ են՝ մոտ 30 գրամ:
  17. Մնացած գլազուրը կաթով բացել և ցողել կարկանդակի վրա:

Շերտավոր կարկանդակ

Շերտավոր կարկանդակը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Տորթ Պրագա

Խնդրում ենք Գնահատեք