Շոկոլադե կրուասաններ. Ողջ օրվա լավ տրամադրության գրավական

շոկոլադե կրուասաններ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Առավոտը սկսեք վայելելով արագ պատրաստվող շոկոլադե կրուասաններ:

Մենք ձեզ համար պատրաստել ենք անուշահոտ խմորեղենի բաղադրատոմս: Դրանց համը դուր կգա ինչպես մեծերին, այնպես էլ երեխաներին, քանի որ շոկոլադե միջուկը կարող է հալեցնել նույնիսկ ամենաքմահաճ սիրտը:

Ահա թե ինչու դուք պետք է ուշադրություն դարձնեք այս բաղադրատոմսին: Ի վերջո, նման թխվածքի պատրաստումը շատ պարզ է, իսկ համը պարզապես զարմանալի է:

Այս անուշահոտ խմորեղենի միջուկը կարող է լինել ցանկացած տարբերակով՝ հատապտուղներով կաթնաշոռ, դարչինով խնձոր, կանաչիներով պանիր: Ձեզ պետք է միայն սառնարանում պատրաստի շերտավոր խմոր ունենալ, որից հաշված րոպեների ընթացքում կարող եք շքեղ աղանդեր պատրաստել։

շոկոլադե կրուասաններ

Շոկոլադե կրուասաններ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Շերտավոր խմոր 500 գ

_Կաթնային շոկոլադ 80 գ

_Ձու 1 հատ

շոկոլադե կրուասաններ

Շոկոլադե կրուասաններ. Պատրաստման եղանակը

_Շերտավոր խմորը հանում ենք սառցախցիկից։ Կտրում ենք եռանկյունների՝ անկյունագծով կտրվածքներ անելով։

_Շոկոլադե սալիկը կտրատում ենք քառակուսիներով, շոկոլադե քառակուսիները դնում ենք եռանկյունաձև խմորի լայն կողմի վրա։

_Խմորը շոկոլադի կողմով փաթաթում ենք ու ծայրերը սեղմում։

_Այժմ հարած ձուն քսել կրուասաններին և դրանք շարել յուղաթղթով ծածկված տապակի վրա:

_20 րոպե թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

շոկոլադե կրուասաններ

Եթերային, քնքուշ կրուասանները պատրաստ են: Դրանք կարելի է վստահորեն մատուցել սուրճի կամ կակաոյի հետ։ Հետևաբար, եթե դուք պլանավորում եք թեյախմություն, բայց ոչ մի  քաղցրավենիք չկա, դա խնդիր չէ։

Ի վերջո, երբ շերտավոր խմորը սառցարանում է, ուրեմն համեղ դեսերտն ապահովված է։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ բուլկի կրուասաններ

Խնդրում ենք Գնահատեք