Շոկոլադե մուս. Նարնջի նուրբ համով աղանդեր

Շոկոլադե մուսս ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նարնջի հետ շոկոլադե մուսը համով ամենահաջողներից է։ Ի դեպ, գինին կարելի է փոխարինել կոնյակով` ավելի փոքր համամասնությամբ։ Իսկ եթե ուզում եք ոչ ալկոհոլային մուսս պատրաստել, ապա կարող եք օգտագործել ռոմի էսենցիա։

Շոկոլադե մուս

Շոկոլադե մուս. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մուգ շոկոլադ (64% կակաո) 350 գր

_Սերուցք 20% 160 մլ

_Պորտվեյն գինի 50 մլ

_Խոշոր ձվի 2 դեղնուց

_Խոշոր ձվի 6 սպիտակուց

_Շաքարավազ 40 գր

_Նարնջի չիր 150 գր

Շոկոլադե մուսս
Շոկոլադե մուս. Պատրաստման եղանակը

_Շոկոլադը կտրատել դանակով և հալեցնել միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա:

_Պորտվեյնի և սերուցքի խառնուրդը հասցնել եռման աստիճանի, լցնել շոկոլադը և հարել մինչև հարթվի։ Ավելացնել դեղնուցները և հարել։

_Սպիտակուցները հարել մինչև փարթամանան՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազը։

_Սպիտակուցներն ավելացնել շոկոլադե խառնուրդին երեք քայլով, բահիկի օգնությամբ ներքևից՝ վերև զգուշորեն խառնելով։

_Մուսը բաժանել թափանցիկ ամանների կամ բաժակների մեջ, վրան շարել չրերը։

_Առնվազն 2 ժամ սառնարանում դնել, որ մուսը պնդանա։

Շոկոլադե մուս

Հաճելի ժամանց:

Տեսանյութ

Ինչպես պատրաստել Շոկ մանժե

Խնդրում ենք Գնահատեք