Շոկոլադե Նապոլեոն. Արագ թխվող շատ համեղ ու բերանում հալչող նուրբ տորթը ձեզ կհիացնի

Շոկոլադե Նապոլեոն ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Շոկոլադե Նապոլեոն. Նապոլեոն տորթի այս տարբերակը պատրաստելը մի քիչ բարդ է, բայց արդյունքը հաճելիորեն կզարմացնի ձեզ։

Տորթ Նապոլեոնը հայտնի է բառացիորեն աշխարհի բոլոր երկրներում: Այժմ դժվար է գտնել քաղաքակիրթ մարդ, ով երբեք չի փորձել այս աղանդերը։ Այս հրուշակեղենի պատրաստման բազում տարբերակներ են փորձարկվել, թե կրեմի, թե ձևավորման առումով:

Շոկոլադե Նապոլեոն

Շոկոլադե Նապոլեոն. Բաղադրիչները

_ ալյուր — 110 գ

_ բուսական յուղ — 30 գ

_ կակաոյի փոշի — 20 գ

_ կաթ — 820 մլ

_ փխրեցուցիչ — 4 գ

_ շաքարավազ — 1070 գ

_ դարչին — 1,5 թեյի գդալ

_ վանիլային շաքար — 40 գ

_ հավի ձու — 6 հատ

_ աղ — մի պտղունց

_ կարագ — 100 գ

_ եգիպտացորենի օսլա — 80 գ

_ պահածոյացված դեղձ — 480 գ

_ շերտավոր խմոր — 375 գ

_ սերուցք — 400 գ

_ կրեմի խտացուցիչ — 16 գ

_ շաքարի փոշի — 50 գ

Շոկոլադե Նապոլեոն Շոկոլադե Նապոլեոն Շոկոլադե Նապոլեոն

Շոկոլադե Նապոլեոն. Պատրաստման եղանակը

_ Մի ամանի մեջ խառնել սորուն մթերքները՝ ալյուրը, կակաոյի փոշին, փխրեցուցիչը և կես թեյի գդալ դարչին:

_ Երկրորդ ամանի մեջ կոտրել 2 ձու, ավելացնել աղ, 8 գրամ վանիլային և 80 գրամ սովորական շաքարավազ։

_ Ձուն հարում ենք շաքարավազի հետ, մինչև ավազահատիկները լուծվեն զանգվածի մեջ։

_ Ձվի զանգվածին ավելացնել բուսայուղ և 70 մլ կաթ, շարունակել հարել։ Սորուն մթերքները մաղել ձվի խառնուրդի վրա, շաղախել խմորը:

_ Կաղապարի վրա (26 սմ) դնել յուղաթուղթ, լցնել բիսկվիթի խմորը։

_ Ջեռոցը տաքացնել 175 աստիճան, թխել 20 րոպե։

_ Շերտավոր խմորը կտրատել բարակ և երկար շերտերով, դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

_ Ջեռոցը հասցնում ենք 200 աստիճանի, թխում ենք խմորի շերտերը 20 րոպե։

_ Բիսկվիթի ուռուցիկ գագաթը պետք է կտրել և տրորելով փշրել:

_ Կաթսայի մեջ 750 մլ կաթը եռացնել։

_ Առանձին տարայի մեջ խառնել շաքարավազը, վանիլային շաքարավազը և օսլան։ Այս խառնուրդը լցնել տաք կաթի մեջ, լավ խառնել:

_ Առանձին հարել մնացած 4 ձվերը, լցնել կաթի զանգվածի մեջ, մանրակրկիտ հարել, մինչև համասեռ լինի: Միջին կրակի վրա այս զանգվածը եփել մինչև թանձրանա։

_ Այնուհետև զանգվածը կրակից հանել, դրան ավելացնել կարագը և հարել խառնիչ։ Ավելացնել դարչին և կրկին հարել։

_ Ստացված տաք կրեմի մի մասը քսել բիսկվիթի մակերեսին՝ հավասարաչափ բաշխելով։

_ Կրեմի վրա սեղմելով դնել շերտավոր խմորի ձողիկներ, դրանք նույնպես ծածկել կրեմի մի մասով, ավելացնել մնացած ձողիկները, էլի կրեմ քսել և այսպես մինչև ձողիկներն ու կրեմը վերջանան։

_ Տորթը ծածկել սննդային թաղանթով և 6 ժամով դնել սառնարանում:

_ Դեղձի պահածոյի հեղուկը քամել և պտղամիսը կտրատել փոքր քառակուսիների։

_ Կրեմին ավելացնել խտացուցիչ, վանիլային շաքար և շաքարի փոշի։

_ Բաղադրիչները հարել հարիչով մինչև թանձր կրեմ ստացվի։

_ Այս կրեմի կեսին ավելացնել բիսկվիթի փշրանքներ, լավ խառնել։

_ Տորթի մակերեսին քսել  կրեմի այս մասը, վրան ցանել դեղձը։

_ Կրեմի երկրորդ մասով դեղձի շերտը ծածկել, դրանով ծածկել նաև տորթի կողքերը։

_ Տորթը ևս մեկ ժամով դնել սառնարանում:

_ Շոկոլադե Նապոլեոն տորթ վրա ցանել բիսկվիթի փշրանքներ։

Շոկոլադե Նապոլեոն

Շոկոլադե Նապոլեոնը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Նապոլեոն

Խնդրում ենք Գնահատեք