Շոկոլադե նրբաբլիթներ. Առույգացնող նախաճաշ

Շոկոլադե նրբաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Շոկոլադե նրբաբլիթներ. Առույգացնող նախաճաշ, որը հաճույքով կվայելեք:

Նախաճաշին ավելի համեղ բան չկա, քան քաղցր սոուսով փափուկ և քնքուշ նրբաբլիթները: Նրբաբլիթների համար կան լցոնումներ պարունակող բազմաթիվ բաղադրատոմսեր, օրինակ՝ խնձորով, կաղամբով և նույնիսկ մսով: Մենք առաջարկում ենք այս հավաքածուն լրացնել կեֆիրով շոկոլադային բաղադրատոմսով:

Նման նրբաբլիթները կարող եք մատուցել ցանկացած ջեմով, մուրաբայով, դրանք հատկապես համեղ են սալորի հետ: Եվ եթե դրանց ավելացնեք հալված շոկոլադ, ապա կստանաք կատարյալ նախաճաշ: Վրան լցնելու համար քերած շոկոլադե սալիկը խառնել սերուցքի հետ և հալեցնել թույլ կրակի վրա:

Շոկոլադե նրբաբլիթներ

Շոկոլադե նրբաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կեֆիր 400 մլ
  • Ցորենի ալյուր 300 գ
  • Շաքար 60 գ
  • Կակաոյի փոշի 40 գ
  • Ձու 1 հատ
  • Սոդա 0,25 թեյի գդալ
  • Արևածաղկի ձեթ 60 մլ
  • Կիտրոնի հյութ 5 մլ

Շոկոլադե նրբաբլիթներ

Շոկոլադե նրբաբլիթներ.Պատրաստման եղանակը

  1. Ձուն հարել շաքարով, մեջը լցնել կեֆիրը և կիտրոնի հյութը, լավ խառնել:
  2. Ավելացնել ալյուր, սոդա և կակաո: Տապակի մեջ տաքացնել արևածաղկի ձեթը, խմորը ճաշի գդալով փոքրիկ շրջանակների նման լցնել մեջը:
  3. Յուրաքանչյուր բլիթը տապակել երկու կողմերից` բարձր կրակի վրա: Պատրաստի նրբաբլիթները դնել անձեռոցիկի վրա՝ ավելորդ յուղը հեռացնելու համար:

Շոկոլադե նրբաբլիթներ

Մնում է անուշաբույր սուրճ կամ թեյ եփել: Կակաոյի խառնուրդն իր բույրով կարթնացնի տան բոլոր անդամներին:

Այս ուտեստը հիանալի միջոց է առավոտյան բոլորին լավ տրամադրություն հաղորդելու համար: Անպայման փորձեք և կիսվեք բաղադրատոմսով ձեր ընկերների հետ:

Տեսանյութ

Փքուն ալադիների պատրաստման եղանակը

Խնդրում ենք Գնահատեք