Շոկոլադե ողկույզներ. Նրբաճաշակ աղանդեր 10 րոպեում

Շոկոլադե ողկույզներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Եկեք պատրաստենք Շոկոլադե ողկույզներ աղանդերը, որն իր նրբագեղությամբ հանդերձ պարունակում է ընդամենը 3 բաղադրիչ:

Կարևորն այն է, որ այս քաղցրավենիքը պատրաստելը ձեզանից կպահանջի ընդամենը մի քանի րոպե ժամանակ:

Շոկոլադե ողկույզներ

Շոկոլադե ողկույզներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Շոկոլադ — 200 գր

_Չամիչ — 100 գ

_Ընկույզ * — 150 գ

_Կոկոսի փաթիլներ (ըստ ցանկության) — մոտ 1 ճաշի գդալ

* Ընկույզները նախապես բովել ջեռոցում ՝ 150 ° C ջերմաստիճանում

Շոկոլադե ողկույզներ

Շոկոլադե ողկույզներ. Պատրաստման եղանակը

Կարճ ժամանակով չամիչի վրա լցնել եռաման ջուրը,  քամել մաղով և հնարավորինս լավ չորացնել թղթե սրբիչի օգնությամբ:

Կոտրատած շոկոլադը կաթսայի մեջ լցնել և հալեցնել ջրային բաղնիքի վրա: Անընդհատ խառնել:

Եթե վերցնեք դառը շոկոլադ, դրանով կստանաք բավարար դառնություն, որը բնորոշ է «մեծահասակների» աղանդերներին: Այս դեպքում քաղցրություն կա միայն չամիչի մեջ: Ավելի քաղցր տարբերակի համար ընտրեք նուրբ կաթնային շոկոլադ:

Կաթսան հանել կրակից, շոկոլադին ավելացնել չամիչ և ընկույզ: Մանրակրկիտ խառնել: Այս դեպքում վերցրել ենք 110 գրամ գետնանուշ և 40 գրամ ընկույզ:

Ստացված զանգվածը փոքր բուրգիկների տեսքով լցնել բարձրորակ յուղաթղթի կամ սննդային թաղանթով ծածկված մակերեսի վրա:

Շոկոլադե ողկույզներ

Ցանկության դեպքում այս կտորների վրա ցանել կոկոսի փաթիլներ և դնել, որ լավ սառչի սառնարանում (դա կտևի մոտ կես ժամ) կամ կարելի է թողնել սենյակային ջերմաստիճանում (այդ դեպքում կտևի մոտ 3 ժամ):

Շոկոլադե ողկույզները պատրաստ են:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Ինչպես պատրաստել Շոկ մանժե

Խնդրում ենք Գնահատեք