Շոկոլադով փքաբլիթներ. Այսպիսի թխվածքը վայելելիս պարզապես մատները հետը կուտեք, այնպես որ պատրաստեք և վայելք ապրեք:
Փքաբլիթները ստացվում են փափուկ, նուրբ, եթերային և պարզապես կհալվեն ձեր բերանում: Դրանք պատրաստելը շատ պարզ է և հեշտ, ոչ մի բարդ բան չկա, իսկ արդյունքում մեծ հաճույք կապրեք:
Համեղ խմոր, անուշաբույր լցոն, այս բաղադրիչները հիանալիորեն լրացնում և ստեղծում են ներդաշնակություն:

Содержание
Շոկոլադով փքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչներ
- Գոլ կաթ 250 մլ
- Շաքարավազ 1 ճաշի գդալ
- Թարմ խմորիչ 30 գ, կամ չոր` 11 գ
- Ալյուր 100 գ
- Ձու 1 հատ
- Շաքար 40 գ
- Մի պտղունց աղ
- Վանիլին 0,5 թեյի գդալ
- Կարագ 50 գ
- Ալյուր 350-450 գ
Լցոն.
- Շոկոլադ 100 գ

Շոկոլադով փքաբլիթներ. Պատրաստման եղանակը
- Խորը ամանի մեջ լցնել տաք կաթը, ավելացնել շաքարավազը, խմորիչը և մի փոքր խառնել: Այնուհետև լցնել 100 գրամ ալյուր, խառնել, ծածկել և թողնում մնա 10 րոպե:
- Առանձին ամանի մեջ խառնել 40 գրամ շաքարավազ, մի պտղունց աղ, վանիլին և վրան կոտրել ձու, խառնել մինչև հարթ զանգված ստացվի: Ավելացնել հալեցրած կարագը և կրկին խառնել ամեն ինչ:
- Այժմ մենք վերցնում ենք խմորը և լցնում այնտեղ պատրաստված խառնուրդը, ամեն ինչ մանրակրկիտ խառնելով և լցնում մնացած ալյուրը: Հունցել փափուկ խմոր ձեռքերով: Թողնել այն, որ հանգստանա կես ժամ:
- Այդ ժամանակն անցնելուց հետո մի փոքր բացել խմորը ձեռքերով և թողնել ևս 10 րոպե մնա, այնուհետև այն բացել 1 սմ հաստությամբ կլոր շրջանակով: Բաժակի օգնությամբ, կտրատել շրջանակներ:
- Դրանք ծածկել սրբիչով և թողնել 5-6 րոպե հանգստանա: Այնուհետև տապակել դրանք թավայի մեջ, երկու կողմից միջին ջերմության վրա, մեծ քանակությամբ յուղով, մինչև ոսկեգույն դառնալը:
- Տապակելուց հետո դնել թղթի սրբիչի վրա՝ ավելորդ յուղը հեռացնելու համար: Թող դրանք սառչեն, իսկ հետո օգտագործելով խոհարարական տոպրակ, յուրաքանչյուր բլիթ լցոնել հալած շոկոլադով:

Շոկոլադով փքաբլիթները պատրաստ են: Մատուցեք տաք վիճակում:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մանր պոնչիկներ 2 րոպեում







