Այսօր պատրաստելու ենք Շոկ Մանժե ինչպես պատրաստել տանը այս անչափ նուրբ և համեղ քաղցրավենիքը, որ ավելի համեղ լինի քան սրճարաններինը, կիմանաք տեսանյութը մինչև վերջ դիտելով, իսկ ամենահամբերատարներն ու հավատարիմները նաև նվեր ստանալու հնարավորություն կունենան։
Содержание
Շոկ Մանժե Բաղադրիչներ
- Ձու — 4 Հատ
- Շաքարի փոշի — 6 ճաշի գդալ
- Կակաո — 3 ճաշի գդալ
- Սերուցք Parmalat — 35 % յուղայնությամբ — 500 գր
- Կարագ — 100 գրամ
- Դառը շոկոլադե սալիկ — 1 հատ
- Կոնյակ կամ վիսկի — 50 գր․
- Զարդարանքի համար ընդեղեն
Շոկ Մանժե Ինչպես Պատրաստել
- Մեզ անհրաժեշտ է 4 ձու, որոնց սպիտակուցները պետք է առանձնացնենք դեղնուցներից
- Հարկավոր է ձուն պատրաստելուց առաջ մոտ 15 րոպեով սառցախցիկը դնել
- Սպիտակուցների վրա ավելացնենք 2 ճ․ գդալ շաքարի փոշի և կհարենք
- Օգտագործեք շաքարի փոշի, որպեսզի ավելի նուրբ և թեթև ստացվի մեր Շոկ Մանժե ն
- 2 ճաշի գդալ կակաո կավելացնենք և մի փոքր հարենք լուծվի, դնենք կողքի
- Եթերային թեթև Շոկ Մանժե ստանալու գաղտնիքը նրա բաղադրության մեջ սերուցք ավելացնելն է
- Սերուցքը պարտադիր պետք է լինի համեղ և բարձր յուղայնության
- 35 % յուղայնության ինձ մոտ Parmalat ֆիրմայից եմ վերցրել, միշտ սա եմ օգտագործում
- 500 գրամանոց տոփը բավարար է
- 2 ճաշի գդալ շաքարի փոշի կավելացնենք և կհարենք սկզբում դանդաղ, հետո շատ արագ
- Կրկին նշեմ, որ մթերք, հատկապես կաթնամթերք գնելիս ուշադիր կարդացեք բաղադրությունը, քանի-որ ինձ հանդիպել են այնպիսի կաթի սերուցքներ, որոնց բաղադրության մեջ նույնիսկ կաթ չկա
- 1 ճ․ գդալ կակաո կավելացնենք մեր սերուցքին կհարենք կդնենք կողքի
- Դառը շոկոլադի մեկ սալիկը կոտրատենք դնենք գոլորշու վրա հալվելու
- Մինչ այդ հարենք դեղնուցները 2 ճաշի գդալ շաքարի փոշու հետ կհարենք մինչև փրփրի, սպիտակի և բարձրանա
- Շոկ Մանժե ն պատրաստելուց մեզ հարկավոր է նաև համեղ կարագ 100 գրամ
- Սենյակային ջերմաստիճանում լրիվ փափկած հեշտ կհարվի
- Շոկոլադն արդեն հալվել է, այն պարբերաբար ավելացնելով հարենք
- Այս բաղադրիչն էլ է պատրաստ, արդեն ժամանակն է իրար միացնելու բոլոր բաղադրիչները
- Միացնում ենք իրար բաղադրիչները մաս մաս իրար խառնելով միանգամից կամ կտրուկ չենք լցնում իրար վրա
- Մեր ոգելից պարտադիր բաղադրիչը համեղ կոնյակը կամ վիսկին քիչ քիչ ավելացնում ենք խառնելու ընթացքում
- Ընդ որում խառնում ենք հատակից թեթևակի բարձրացնելով վերև
- Շոկ մանժե ի տարաների հարցում որոշողը դուք եք, հարմար են ցանկացած թափանցիկ սիրելի բաժակները
- Լցնում ենք և մատուցելուց առաջ զարդարում ընդեղենով փշրած
- Ցանկալի է 2 ժամ և ավել սառնարանում պահել մինչև մատուցելը
- Ստացվում են ահա այսպիսի նուրբ, թեթև, ծակոտկեն, համեղ Ժոկ Մանժե ներ
- Պարտադիր չէ սրճարան հասնել այս համեղ քաղցրավենիքը վայելելու համար, պարզապես սուրճը եփեք և դուրս եկեք պատշգամբ վայելելու այս հաճույքները
Շոկ Մանժե Ինչպես Պատրաստել․ Անչափ նուրբ և համեղ Տեսանյութ
Դե ինչ բարի ախորժակ։










