Առաջարկում ենք թխել համեղ ու քաղրցրահամ Շտրեյզելով կարկանդակ:
Գերմանիայում, բացի գերազանց գարեջրից, պատրաստում են համեղ քաղցր կարկանդակներ։ Թխվածքները միշտ տարբեր են ստացվում, քանի որ յուրաքանչյուր տնային տնտեսուհի որոշակի ճշգրտումներ է կատարում բաղադրիչների մեջ:
Տոների համար այսպիսի թխվածք են պատրաստում. Օրինակ, Սուրբ Ծննդյան կամ Զատիկի տոնի ժամանակ:
Բայց այժմ ավելի հաճախ ժամանակակից խոհարարները ընտրում են պարզ բաղադրատոմսեր, որոնք հեշտ են նույնիսկ սկսնակների համար:

Շտրեյզելով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_ կաթ — 300 մլ
_ սերուցք — 150 մլ
_ շաքարավազ — 180 գ
_ կարագ — 210 գ
_ խմորիչ — 36 գ
_ ալյուր — 700 գ
_ վանիլային շաքար — 10 գ
_ աղ — 1 թեյի գդալ
_ հավի ձու — 3 հատ


Շտրեյզելով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_ Նախապես անհրաժեշտ է կաթը տաքացնել մինչև 50 աստիճան։
_ Կաթով ամանի մեջ ավելացնել խմորիչը, 30 գրամ շաքարավազը և խառնել։
_ Ձվերը կոտրել խմորիչով խառնուրդի մեջ, ավելացնել 180 գրամ կարագ և վանիլային շաքարավազ։ Աղ անել և խառնել բոլոր բաղադրիչները։
_ Ալյուրը լցնել խմորիչով զանգվածի մեջ։ Ձեռքով հունցել մինչև փափուկ, մի փոքր կպչուն խմոր ստացվի, Դրա համար անհրաժեշտ է մոտավոր 6 րոպե։
_ Խմորը 40 րոպե թողնել տաք տեղում, որպեսզի խմորիչը աշխատի մյուս բոլոր բաղադրիչների հետ։
_ Թխելու կաղապարի մեջ դնել յուղաթուղթ։ Հասունացած խմորը տեղափոխում ենք կաղապարի մեջ, հավասարաչափ տարածում և թողնում տաք տեղում, սրբիչի կամ թաղանթի տակ՝ ևս 20 րոպե։
_ Առանձին ամանի մեջ խառնել 150 գրամ շաքարավազը և 60 գրամ կարագը։ Զանգվածը տրորել, որ ստացվեն մանր փշրանքներ:
_ Խմորի մեջ գդալով կամ փայտե շամփուրով 5 շարքով անցքեր անել։
_ Այս անցքերի մեջ լցնել շաքար-կարագի փշրանքները։
_ Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով, թխել կես ժամ։
_ Եփելուց հետո կարկանդակի վրա առատորեն լցնել սերուցքը։
_ Խմորեղենը նույն ջերմաստիճանւի տակ 5-7 րոպեով նորից դնել ջեռոցը։


Արդյունքում ստացված թխվածքն իսկական տորթի նման նուրբ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
5 գաթա







