Շքեղ կարկանդակ գազարով. Ամենապարզ մթերքներով, շատ անուշաբույր, համեղ ու նուրբ

Շքեղ կարկանդակ գազարով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Շքեղ կարկանդակ գազարով. Ամենապարզ մթերքներով, շատ անուշաբույր, համեղ ու նուրբ կարկանդակ, որը արագ ու հեշտ է պատրաստվում:

Կրեմն արժանի է հատուկ գովասանքի, այն թանձր է, նուրբ, հաճելի թթվասերով և ցիտրուսային բույրով:

Նման կարկանդակ կարելի է պատրաստել տորթի տեսքով, խմորի շերտը կտրել 2 կամ 3 մասի և կրեմի քանակը կրկնապատկել, և կստանաք զարմանալիորեն համեղ տնական գազարով տորթ:

Շքեղ կարկանդակ գազարով

Շքեղ կարկանդակ գազարով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Գազար — 200 գր
  • Խոշոր ձու — 3 հատ
  • Շաքար — 160 գ
  • Վանիլային շաքար — 10 գ
  • Հոտ չունեցող բուսական յուղ — 80 գ
  • Ալյուր — 180 գ
  • Աղ — 1/3 թեյի գդալ
  • Փխրեցուցիչ — 10 գ
  • Չամիչ — 100 գ
  • Դարչին — 1/3 թեյի գդալ
  • 1 փոքր նարնջի քերուկ

Սերուցքային կրեմ

  • Թթվասեր 20% — 150 գ
  • Խտացրած կաթ — 160 գ
  • Կես կիտրոնի համ ու հյութ

Շքեղ կարկանդակ գազարով

Շքեղ կարկանդակ գազարով

Շքեղ կարկանդակ գազարով. Պատրաստման եղանակը

  1. Գազարը քերել մանր քերիչով, նարնջի կեղևը քերել նուրբ քերիչով:
  2. Հարել ձվերը շաքարով, աղով և վանիլային շաքարով մինչև թեթև փրփրելը, մոտ 4-5 րոպե, ավելացնել բուսական յուղ:
  3. Չամիչը լվանալ և ցամաքեցնել: Դրան ավելացնել 1 ճաշի գդալ ալյուր՝ ընդհանուր ալյուրի քանակից, լավ խառնել:
  4. Մնացած ալյուրը խառնել դարչինի և փխրեցուցիչի հետ:
  5. Շաքարով և բուսական յուղով հարած ձվերին ավելացնել գազար, նարնջի համ, դարչինով ալյուր և փխրեցուցիչ: Վերջում ավելացնել չամիչը և խառնել:
  6. Յուղաթուղթը դնել կաղապարի ներքևի մասում, յուղել ներքևը և պատերը բուսական յուղով, լցնել խմորը:
  7. Թխել մոտ 45 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Առաջնորդվեք ձեր վառարանի հնարավորություններով, փայտե չոփիկը պետք է չոր դուրս գա, առանց խոնավ խմորի մնացորդի:
  8. Թույլ տվեք, որ տորթը 15-20 րոպե ձևամանի մեջ սառչի, ապա հանեք այն և թողեք, որ ամբողջովին սառչի:
  9. Այդ ընթացքում պատրաստել կրեմը. Թթվասերը 5 րոպե հարել խտացրած կաթի հետ: Զանգվածը սկզբում շատ ջրիկ կլինի: Ավելացնել կես կիտրոնի կեղևի քերուկ (համ) ու հյութ, դրա շնորհիվ կրեմը թանձրանում է հենց մեր աչքի առաջ: Ստացվում է շքեղ, նուրբ թթվասերային քսուք:
  10. Սառած խմորի վրա քսել սերուցքային կրեմ, կարող եք ուղղակի պատրաստել գեղեցիկ զարդանախշեր:

Շքեղ կարկանդակ գազարով

Շքեղ կարկանդակը գազարով պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Դդումով բիսկվիթ

Խնդրում ենք Գնահատեք