Շքեղ համեղ Աղցան Կաթնաշոռով, նոր մատուցում

Աղցան Կաթնաշոռով ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Կաթնաշոռով շքեղ աղցան և տաք նախուտեստ կպատրաստենք միաժամանակ։ Այս նոր տարբերակից հաստատ գոհ կմնաք թե դուք, թե ձեր հյուրերը։

Աղցան Կաթնաշոռով

Աղցան Կաթնաշոռով. Բաղադրիչներ

_Կաթնաշոռ — 200գր․

_Պանիր ֆետա կամ ցանկացած քերած պանիր — 200 գր․

_Սամիթ

_Սխտոր — 1 ատամ

_Պղպեղներ գունավոր — 3 հատ

_Աղ, պղպեղ, հալվող պանիր վրան լցնելու համար

_Ձիթայուղ

Շքեղ համեղ Աղցան Կաթնաշոռով, նոր մատուցում

Աղցան Կաթնաշոռով Պատրաստման եղանակը

_Կաթնաշոռն ու պանիրը իրար հետ տրորել պատառաքաղով

_Կտրատած սամիթը ավելացնել վրան

_Կարմիր պղպեղ կտրատել վրան

_Մեկ պճեղ սխտոր ճզմել մեջը

Շքեղ համեղ Աղցան Կաթնաշոռով, նոր մատուցում

_Աղ, պղպեղ ձիթայուղ ավոլացնել

_Խառնել լավ, կարելի է այսպես սառը կոլոլակաձև մատուցել որպես աղցան

_Իսկ որպես տաք նախուտեստ մատուցելու համար ստացված զանգվածը լցոնել կիսված պղպեղների մեջ, վերմակի նման ծածկել հալվող պանրով և դնել ջեռոցը 10 րոպեով

_Հանել և տաք վիճակում մատուցել։

Շքեղ համեղ Աղցան Կաթնաշոռով, նոր մատուցում

Բարի ախորժակ։

Շքեղ համեղ Աղցան Կաթնաշոռով Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք