Այսպիսի Շքեղ տորթ թխելով կհամոզվեք, որ ամենապարզ բաղադրատոմսերը միշտ ամենահամեղն են։ Ամեն ինչ արագ է պատրաստվում, տորթը խոնավ է և նուրբ։

Շքեղ տորթ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
_ խտացրած կաթ 1 բանկա
_ կարագ 100 գ
_ մի պտղունց աղ
_ վանիլին
_ ձու 2 հատ
_ ալյուր 140 գ
_ փխրեցուցիչ 2 թեյի գդալ
Կրեմը պատրաստելու համար վերցրեք
_ յուղալի թթվասեր 500 գ
_ շաքարի փոշի ըստ ճաշակի
Ջնարակը պատրաստելու համար վերցրեք.
_ մուգ շոկոլադ 1 սալիկ
_ կաթ 50 մլ


Շքեղ տորթ. Պատրաստման եղանակը
_ Խտացրած կաթը փափկած կարագի հետ խառնել, մինչև հարթվի։
_ Ձվերը կոտրել մեջը և խառնիչով հարել։
_ Ավելացնել աղ և վանիլին։
_ Մաղած ալյուրը և փխրեցուցիչը լցնել և հունցել հարթ, միատարր խմոր։
_ Լցնել յուղաթղթով պատված կաղապարի մեջ և թխել 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 30-40 րոպե՝ ստուգելով պատրաստությունը։
_ Բիսկվիթը սառելուց հետո կտրել շերտերով:
_ Կրեմի համար յուղալի թթվասերը հարել շաքարի փոշիով։
_ Տորթը կազմել շերտերը կրեմով քսելով: Տորթի կողքերի ու վերևի մասը նույնպես ծածկել կրեմով։
_ Շոկոլադը հալեցնել կաթի հետ խառնելով, մինչև հարթ լինի և տորթի վերևի մասը զարդարել տարբեր նախշերով և շերտերով։

Տորթը շատ նուրբ է, փափուկ, կրեմը պարզապես օդեղեն է։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լիմոնով տորթ







