Չիզքեյք առանց ջեռոցի․ Ամենապարզ և Հեշտ տարբերակով

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր կպատրաստենք չիզքեյք առանց ջեռոցի․ Ամենապարզ և Հեշտ տարբերակով։

Գրեք ինձ անպայման սիրում եք չիզքեյք թե ո՞չ, դա իհարկե բաժանորդագրվելուց և տեսանյութի տակ լայք դնելուց հետո։ Ես սպասում եմ։

Չիզքեյք առանց ջեռոցի․ Ամենապարզ և Հեշտ տարբերակով

Չիզքեյք առանց ջեռոցի Բաղադրատոմս

Չիզքեյք խմոր

  • Չոր թխվածքաբլիթներ — 500 գր․
  • Կարագ — 200 գր․

Չիզքեյք Միջուկ

  • Կրեմ պանիր — 500-540 գր․
  • Սերուցք 33% յուղայնության — 150 մլ․
  • Շաքարի փոշի — 180 գր․
  • Դոնդող փոշի — 20 գր․
  • Ջուր — 100 մլ․

Չիզքեյք հեշտ տարբերակով քայլ առ քայլ

  • Չոր թխվածքաբլիթ պետք է օգտագործենք 500 գրամ
  • Ցանկացած ապրանքանիշի չոր թխվածքաբլիթ կարող եք վերցնել՝ շոկոլադե, առանց շաքար ինչ կգտնեք մոտակա խանութում
  • Այն պետք է մանրացնենք, փշրենք
  • Դա էլ արդեն ըստ ձեր հարմարության կարող եք գրդնակով մանրացնել սրբիչի կամ զիփ-տոպրակի մեջ լցրած
  • Եթե ունեք բլենդեր, ապա ավելի արագ և հեշտ այդ հարցը կլուծեք
  • Ալյուրի չափ մանրացված զանգված պետք է ստանանք
  • Կարագը համեղ ընտրեք անպայման, քանի որ ջեռոցում ջերմամշակում չի անցնելու ․ ուտելուց անմիջապես իր համն ենք զգալու
  • Օգտագործելու 200 գրամ կարագ, իհարկե հալված վիճակում
  • Հալեցնում ենք կամ միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա եթե չունեք միկրոալիքային վառարան ձեռքի տակ
  • Հալված կարագն էլ պետք է լցնենք մանրացված թխվածքաբլիթների փոշու վրա և խառնենք
  • Այժմ այս զանգվածից պետք է շերտ ձևավորենք, իմ տապակի տրամագիծը 26 սմ է
  • Այն կարող է ավելի փոքր լինել եթե բարձ չիզքեյք եք ուզում ստանալ
  • Երկու տարբերակ կա խմորի շերտը ձևավորելու
  • Մեկը միայն տապակի ստորին շերտում հաստ շերտով փռելն է, մյուսը որ ոչ պակաս գեղեցիկ և նորաձև է նաև տապակի եզրերով խմորի շերտը բարձրացնելը

Չիզքեյք առանց ջեռոցի․ Ամենապարզ և Հեշտ տարբերակով

  • Մենք այսօր միայն հատակին կփռենք տապակի
  • Գդալով հավասարեցնելը բավարար չէ, հարկավոր է բաժակով կամ որևէ հարթ մակերեսով լավ նստացնել մեր խմորի շերտը
  • Լավ հարթ է, արդեն կարող ենք դնել կողքի և անցնել միջուկին
  • Ես վերցրել եմ չիզքեյք ներին շատ համապատասխան կրեմ-պանիր, որը իրականում աղի չէ մեր իմացած պանիրների նման
  • Այն շատ հաճախ են օգտագործում դեսերտների համար
  • Օգտագործելու ենք 540 գրամ 3 տուփ
  • Եթե չեք գտնի ամեն դեպքում այս կրեմ-պանրից կամ ավելի մատչելի տարբերակ կցանկանաք օգտագործել, կարող եք թթվասերն ու կաթնաշոռը նույն չափով հարիչով լավ հարել և ստանալ միասեռ զանգված, դա էլ է համեղ և հեշտ տարբերակ
  • Այս դեպքում արդեն միասեռ է մեր զանգվածը, միայն մի փոքր թուլացնենք հարիչով
  • Ավելացնենք 180 գրամ շաքարի փոշի, այն շաքարավազով չփոխարինեք ոչ մի դեպքում, քանի որ այս զանգվածը պետք է լրիվ միասեռ լինի, իսկ քանի-որ ջեռոց չենք դնելու ուրեմն միակ և պարտադիր պայման է շաքարի փոշի օգտագործելը
  • Սերուցք ենք ավելացնելու150 միլիլիտր
  • Մի փոքր էլ հարենք
  • Հաջորդը դոնդողի ժելատինի հերթն է
  • Ինձ մոտ չոր դոնդող է
  • 100 միլիլիտր գոլ ջրի վրա ավելացնենք 2 թեյի գդալ 20 գրամ մոտ փոշի դոնդող
  • Լուծենք այն թողնենք թող հասունանա
  • Մոտ կես ժամ անց արդեն այսպիսիսն է այն
  • Գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնենք
  • Ավելացնենք մեր կրեմին
  • Արդեն բահիկով զգուշորեն կխառնենք, ցանկալի է ժելատինը ավելացնելուց հետո հարիչով այլևս չխառնել, խառնելու կարիք էլ այլևս չունենք
  • Դոնդողը տարալուծծվեց միջուկի մեջ վերջ
  • Արդեն կարող ենք մեր կրեմ միջուկը լցնել խմորի շերտի վրա, հնարավորինս մակերեսը հարթ պետք է լինի, իհարկե մրգերով կամ հատապուղներով ծածկելու ենք, ամեն դեպքում ամեն կերպ հարթեցրեք
  • Չիզքեյքը պետք է 4-5 ժամ մնա սառնարանում, հնարավորության դեպքում ողջ գիշեր սառելու համար

Չիզքեյք առանց ջեռոցի․ Ամենապարզ և Հեշտ տարբերակով

  • Չիզքեյք պատրաստելուց պարտադիր այսպիսի տարա պետք է օգտագործեք, որ սառնարանից հանելուց հետո եզրերից շրջանակը հեռացնենք և ստանանք այսպիսի գեղեցիկ պատկեր
  • Չիզքեյքը կարելի զարդարել սեզոնային հատապտուղներով, մրգերով, նանայի տերևներով, կամ ընդամենը կակաոի կամ շաքարի փոշի վրան մաղելով
  • Նուրբ, թեթև, գեղեցիկ տորթ ստացանք չիզքեյք առանց ջեռոցի, առանց երկար չաչրարվելու
  • Արժե առաջիկա առիթի համար նման թեթև և համեղ նորույթ մատուցել ձեր հյուրերին

Դե ինչ, բարի ախորժակ։

Չիզքեյք առանց ջեռոցի Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք