Պահքի թխուկներ. Սրանք ուրախ հույզերի ծով կպարգևեն ինչպես երեխաներին այնպես էլ մեծահասակներին

Պահքի թխուկներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Դուք կարող եք հաջողությամբ ներգրավել ձեր փոքրիկ օգնականներին Պահքի թխուկներ պաատրաստելու գործում: Այս դեպքում երեխաները հաճույք կստանան ոչ միայն դրանք ուտելիս, այլև պատրաստման գործընթացից։

Որպես թխվածքաբլիթների միջուկ՝ ընտրեցինք թանձր սև հաղարջի մուրաբա։ Կարող եք օգտագործել այն ամենը, ինչ ցանկանում եք՝ խնձորի կտորներ, սառեցված հատապտուղներ, մանրացված ընկույզներ կամ դարչինի, հիլի և շաքարի խառնուրդ:

Կարծիք կա, որ անպատրաստ մարդը, ով ծոմի ժամանակ չափից դուրս նախանձախնդիր է պայքարում որկրամոլության մեղքի դեմ՝ հուսալքվելու վտանգի տակ է ընկնում։ Համաձայնել այս հայտարարության հետ, թե ոչ, դա անձնական խնդիր է: Ավելի լավ է համեղ ու առողջ ուտեստներ պատրաստել ու չտանջվել զսպող կանոնների պատճառով:

Պահքի թխուկներ

Պահքի թխուկներ. Բաղադրիչներ

_Արևածաղկի ձեթ 1 բաժակ

_Գազավորված ջուր 1 բաժակ

_Խմորիչ 1 թեյի գդալ

_Աղ 1 պտղունց

_Ցորենի ալյուր 600–700 գ

_Հաղարջի մուրաբա 150 գ

_Շաքարավազ 0.5 բաժակ

Պահքի թխուկներ

Պահքի թխուկներ. Պատրաստման եղանակը

_Խմորիչը խառնել մաղած ալյուրի հետ։

_Առանձին ամանի մեջ խառնել հանքային ջուրը, շաքարավազը, արևածաղկի ձեթը և աղը։ Հեղուկ զանգվածին ավելացնել խմորիչով ալյուրը, և փափուկ խմոր հունցել։

_Խմորը դնել տոպրակի մեջ և դնել սառնարան 3-4 ժամ։

_Խմորը կտրատել, բաժանել 4 մասի։ Յուրաքանչյուր մասը գրտնակել 3-4 մմ հաստությամբ շերտով։

_Շերտը կտրատել քառակուսիներով, ապա եռանկյունաձև։

_Յուրաքանչյուր եռանկյունու լայն կողմում դնել 1 ճաշի գդալ մուրաբա և խմորը փաթաթել՝ լայնից դեպի սուր կողմը:

_Ռուլետները դնել յուղաթղթով պատված ջեռոցի տապակի վրա և ցանկության դեպքում շաղ տալ շաքարավազով:

_Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե, մինչև կարմրեն։

Պահքի թխուկներ

Մենք ուրախ կլինենք, եթե ձեր ընկերները տեսնեն այս բաղադրատոմսը:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հեշտ բուլկի կրուասաններ

Խնդրում ենք Գնահատեք