Պարզ խնձորով տորթ. Մոռացեք շառլոտի բաղադրատոմսը, 15 րոպեում պատրաստեք այս նրբությունը և սպասեք բուրավետ թխվածքը վայելելուն

Պարզ խնձորով տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պարզ խնձորով տորթ պատրաստելու համար անգամ խմոր շաղախելու կարիք չի լինի:

Նախաճաշի և կեսօրվա խորտիկի լավագույն և արագ թխվածքների բաղադրատոմսերից մեկը: Կարկանդակը ստացվում է քիչ քանակությամբ խմորով, բայց բուրավետ ու հաստ խնձորի շերտերով։Պարզ խնձորով տորթ

 

Պարզ խնձորով տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

_սպիտակաձավար 160 գ

_ ալյուր 130 գ

_ շաքարավազ 180 գ

_ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_ խնձոր 4 հատ

_ կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

_ կաթ 200 մլ

_ կարագ 50 գ

Պարզ խնձորով տորթ Պարզ խնձորով տորթ

Պարզ խնձորով տորթ. Պատրաստման եղանակը

_Տորթը պատրաստելու համար օգտագործեք մոտ 20 — 30 սմ տրամագծով կաղապար:

_ Մաղած ալյուրը խառնել շաքարավազի, սպիտակաձավարի և փխրեցուցիչի հետ, զանգվածը լավ խառնել։

_ Այս չոր զանգվածը հավասար քանակությամբ բաժանել 4 բաժակի։

_Քերել խնձորները խոշոր քերիչով, խառնել կիտրոնի հյութի հետ, ապա բաժանել 3 մասի։

_ Ձևամանը ծածկել յուղաթղթով և չոր խառնուրդի առաջին բաժակը լցնել հատակին, հարթեցնել։

_ Լցնել միջուկի մի մասը, հարթեցնել։

_ Չոր խառնուրդի երկրորդ մասով ծածկել միջուկը։

_ Այսպես հավաքել ամբողջ տորթը, վերին շերտին չոր խառնուրդը լցնելով:

_ Տաք կաթը խառնել փափկած կարագի հետ։

_ Տորթի վրա փայտե շամփուրով անցքեր անել, կաթի ու կարագի խառնուրդը լցնել վրան։

_Թխել 180 աստիճանով մոտ 45 րոպե, բայց նայեք ձեր ջեռոցին։

_ Տորթը հովանալուց հետո շաքարի փոշի ցանեք և մատուցեք։

Պարզ խնձորով տորթ

Նուրբ, քաղցր, շատ բուրավետ խմորեղենը, հիանալի և գեղեցիկ տեսք ունի կտրված վիճակում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ թագավորական դուետ

Խնդրում ենք Գնահատեք