Պարզ Նապոլեոն. Դասական տորթից ավելի լավ է ստացվում:
Աշխարհում քիչ մարդիկ կան, ովքեր չեն սիրում տորթեր։ Նույնիսկ քաղցրեղենի առումով համոզված թերահավատները որոշակի ոգևորությամբ են մոտենում այս դեսերտին։ Հրուշակեղենի արվեստի ցանկացած գիտակի համար անպայման տորթի տեսակ կա:
Նախկինում տորթեր պատրաստելու համար օգտագորոծում էին թրջած հատիկներ, իսկ կրեմի և լցոնման համար վերցնում էին մեղր, ընկույզ, մրգեր ու հատապտուղներ:
Այժմ տորթերի պատրաստման հարցում ամեն ինչ շատ ավելի հեշտ է դարձել։ Բավական է վերցնել խոհանոցային պարագաներ և անհրաժեշտ մթերքներ՝ գայթակղիչ տորթ թխելու համար։

Պարզ Նապոլեոն. Բաղադրիչները
_ ջուր — 180 մլ
_ սպիտակ շոկոլադ — 100 գ
_ կարագ — 255 գ
_ կաթ — 600 մլ
_ ալյուր — 110 գ
_ օսլա — 50 գ
_ հավի ձու — 6 հատ
_ շաքարավազ — 150 գ
_ աղ — 1/4 թեյի գդալ

Պարզ Նապոլեոն. Պատրաստման եղանակը
_ Աղ արած ջրով կաթսայի մեջ հալեցնել 75 գրամ կարագը։ Ալյուրը լցնել հալած կարագի մեջ, խմորը բահիկով շաղախել։
_ Կաթսայի մեջ թույլ կրակի վրա թող խմորը չորանա, ապա թողեք սառչի։
_ Սառած խմորի մեջ կոտրել 4 ձու, խառնել և ստանալ կպչուն թանձր խտություն։
_ Յուղաթղթի վրա չափել ձևի տրամագիծը (20 սմ):
_ Խմորը լցնել հրուշակեղենի տոպրակի մեջ և դրանով նույն տրամագծով շրջան գծել, շրջանակի ներսում խմորից մանր ցանց անել։
_ Ջեռոցը տաքացնել 210 աստիճան, 4 շերտ թխել, յուրաքանչյուրը մոտ 10 րոպե։
_ Այժմ ձուն խառնել օսլայի և շաքարավազի հետ։ Զանգվածին ավելացնել կաթ և եփել կաթսայի մեջ, մարմանդ կրակի վրա, մինչև թանձրանա։
_ Սպասել, որ զանգվածը սառչի, այդ ընթացքում հարել 180 գրամ կարագը, մինչև փարթամ գագաթներ ձևավորվեն։
_ Կրեմը միացնել կարագին, հարել հարիչով։
_ Սպիտակ շոկոլադը հալեցնել ջրային բաղնիքում, բարակ հոսքով լցնել տորթի շերտերի վրա։
_ Բոլոր շերտերին քսել կրեմ և հավաքել տորթը։
_ Շերտերի մնացորդները բլենդերով տրորել փշրանքների նման։
_ Տորթի կողքերը պատել կրեմով և ցանել փշրանքներով։
Ստացվում է անսովոր տորթ՝ առատ ու համեղ կրեմով։

Սա հիանալի տարբերակ է քաղցրասերների համար, ովքեր բիսկվիթներ չեն սիրում:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նապոլեոն տորթ







