Այսօր պատրաստելու ենք Ուրախ Պեչենիներ․ Պարզ և Արագ Տոնածառ, աստղ, զանգակ թխվածքաբլիթներ մեր փոքրիկների համար։
Կարծում եմ ձեր փոքրիկների հետ եթե տեղափոխվեք խոհանոց և ինձ հետ միասին շատ հաճելի և ջերմ մթնոլորտում պատրաստեք այս ուրախ պեչենիները, հատկապես որ ընթացքը շատ պարզ է և արագ։
Ուրախ Պեչենիներ Թխվածքաբլիթներ Բաղադրիչներ
_Կարագ — 100գր
_Ձու -1 հատ
_Շաքարավազ — 75 գր․
_Ալյուր — 1 բաժակ
_Աղ մեկ պտղունց
Պեչենիներ Թխվածքաբլիթներ Քայլ առ քայլ
_Կես տուփ կարագը պետք է դնենք տարայի մեջ դա 100 գրամն է
_Ձու 1 հատ կոտրենք վրան
_Շաքարավազ ավելացնենք 75 գր․ կես բաժակից մի փոքր քիչ
_Ալյուր 1 բաժակ կավելացնենք
_Մեկ պտղունց աղ կավելացնենք և կսկսենք ձեռքով հունցել, անգամ հարիչի կարիք էլ չկա
_Չընդդիմանաք եթե փոքրիկներն էլ փորձեն խառնվել այս գործին իրենց փոքրիկ մատիկներով
_Արագ գնդեցինք, նույն կերպ արագ էլ գրդնակեցինք
_Այժմ գեղեցիկ ուրախ ձևանմուշներով կտրատենք խմորը, ինչ-որ ունեք՝ շրջաններ, տոնածառներ, աստղիկներ, Ձմեռ պապի գլխարկներ և ձեռնոցներ
_Եթե ոչինչ չկա ձեռքի տակ կարող եք նախապես մաքուր թղթի վրա նկարել ինքնուրույն ձևանմուշներ հանել որոնցով էլ կձևավորեք պեչենիներ ը
_Սա ամբողջությամբ ստեղծագործական աշխատանք է, որը պետք է միայն սիրով ու պարտադիր ժպիտով իրականցնեք
_Ջեռոցը 160 աստիճան պետք է լինի, կթխվի 15-20 րոպեից, ձեզ բավարար կարմրության չափով կհանեք
_Չոփիկով կարող եք վերևի հատվածում անցք բացել, որ եթե հանկարծ ավելանան այս մեր ուրախ թխվածքաբլիթներ ից, կարողանաք թել անցկացնեք և կախեք ասենք տոնածառից
_Այժմ պետք է զարդարենք
_Կարող ենք մաստիկայով, այսինգով
_Այժմ այսինգ պատրաստենք շատ արագ զարդարելու և առավել ուրախ տրամադրություն երեխաների մոտ ստեղծելու համար
_Մեզ անհրաժեշտ է մեկ ձվի սպիտակուցը լավ հարել պատառաքաղով, հարիչից կրկին չենք օգտվելու
_Կես կիտրոնի հյութը քամենք ավելացնենք սպիտակուցին և շարունակենք հարել
_Լավ մարնացված շաքարի փոշի վերցրեք, մենք փորձեցինք տնային պայմանններում պատրաստված, բայց այդպես միևնույն է խոշորահատիկ է ստացվում, այսինգի համար հարկավոր է հատկապես լավ մանր շաքարի փոշի գնել
_Կես բաժակ կօգտագործենք
_Այստեղ շատ կարևոր է անընդմեջ և արագ հարելը
_Պատառաքաղով քսենք հարթակին անշարժ մնաց ուրեմն պատարաստ է
_Արդեն կարող ենք զարդարել
_Լցնենք այն խոհարարական տոպրակի մեջ, որի ծայրին ամենապարզ գլխիկն ենք դնելու սուր քթով
_Եվ սկսենք զարդարել տոնածառը, աստղիկները՝ փաթիլներով, կետիկներով, ձեր երևակայությունն արդեն այստեղ ազատ է իր բոլոր դրսևորումների մեջ
_Կարելի է նաև շաքարի փոշի շաղ տալ, կակո ցանել, ինչպես կուզեն ձեր փոքրիկները
Դե ինչ, մաղթում եմ անապ և խաղաղ երկինք մեր փոքրիկներին և իհարկե առողջություն․․․











