Ջնարակապատ պանրիկ. Թեթև նախաճաշ խտացրած կաթով և կաթնաշոռով

Ջնարակապատ պանրիկ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ջնարակապատ պանրիկ. Թեթև նախաճաշ խտացրած կաթով և կաթնաշոռով

Հիշում եմ, որ մանկուց քույրս ու ես սիրում էինք տարբեր համային տեսականիով ջնարակապատ (գլազուրով) կաթնաշոռ: Հենց նա է կիսել այս պարզ և հուսալի տնական քաղցրավենիքի բաղադրատոմսը: Իհարկե, սովորական բաղադրիչներից կարող եք պատրաստել համեղ դեսերտ:

Խտացրած կաթով կաթնաշոռ պատրաստելու համար ձեզ հարկավոր է հատուկ ձևաման երկարավուն անցքերով: Բայց եթե չունեք այդպիսին՝ դա պատճառ չէ ձեր կողմից թեյի աղանդեր չպատրաստելու համար, կարող եք վերցնել սովորական թխվածքի ձևամաններ:

Ջնարակապատ պանրիկ

Ջնարակապատ պանրիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Սև շոկոլադ 120 գ
  • Կաթնաշոռ 250 գ
  • Եփած խտացրած կաթ 50 գ
  • Կարագ 50 գ
  • Շաքարի փոշի 50 գ

Ջնարակապատ քաղցրավենիք

Ջնարակապատ քաղցրավենիք

Ջնարակապատ պանրիկ. Պատրաստման եղանակը

  1. Հալեցնել կարագը և խառնել շաքարի փոշու և կաթնաշոռի հետ: Բաղադրությունը հարել բլենդերով:
  2. Հալեցնել շոկոլադի կտորները ջրային բաղնիքում կամ միկրոալիքային վառարանում: Խոզանակի օգնությամբ  շոկոլադե շերտը քսել հատուկ ձևամանի կողմերին և ներքևում:
  3. Դնել ձևամանը սառնարանում 10 րոպե՝ շոկոլադի պնդանալու համար: Հանել ձևամանը և քսել շոկոլադի երկրորդ շերտը: Կրկին սառեցնել ևս 10 րոպե:
  4. Այժմ շոկոլադե ձևերը կաթնաշոռով լցնել մինչև կեսը: Օգտագործելով խմորեղենի տոպրակ կամ սովորական տոպրակ, դնել խտացրած կաթի շերտիկ: Երրորդ շերտով կրկին լցնել կաթնաշոռի զանգվածը:
  5. Կաթնաշոռի վերին մասը դանակով հարթեցնել և ծածկել շոկոլադի շերտով: Կաղապարները կես ժամով ուղարկել սառցարան:

Ջնարակապատ պանրիկ

Ջնարակապատ քաղցրավենիք

Որպես այս աղանդերի միջուկ հարմար է ոչ միայն եփած խտացրած կաթ, այլև ջեմ, կարամել: Բացի այդ, քաղցրեղենը կարելի է զարդարել ըստ ճաշակի:

Ջնարակապատ պանրիկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կոնֆետներ տնային պայմաններում

Խնդրում ենք Գնահատեք