Ռուլետ հալվայով. Նրբահամ թեթև աղանդեր

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Ռուլետ հալվայով. Սա թեթև աղանդեր է, որ մանկությունն է հիշեցնում: Անհավատալի նուրբ, չափավոր քաղցր, տոնական, գեղեցիկ, այն դուր կգա ընտանիքի յուրաքանչյուր անդամի: Իսկ վերևում ցանված պիստակներն անսպասելի և շատ հաջող լրացում են:

Հալվայով ռուլետ պատրաստելիս հիմնական գաղտնիքն այն է, որ թխվածքը ներծծվի բոլոր համերով: Ամենակարևորն այն է, որ բաղադրատոմսն անասելի պարզ է և շատ ժամանակ չի պահանջում:

Ռուլետ հալվայով

Ռուլետ հալվայով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 4 հատ

_Շաքար 125 գ

_Ցորենի ալյուր 125 գ

_Փխրեցուցիչ 10 գ

_Ջուր 4 ճաշի գդալ

_Հալվա 250 գ

_Կարագ 200 գ

_Եփած խտացրած կաթ 3 ճաշի գդալլ

_Սև շոկոլադ 200 գ

_Պիստակ՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

Ռուլետ հալվայով

Ռուլետ հալվայով

Ռուլետ հալվայով. Պատրաստման եղանակը

_Հարել 4 ձվի դեղնուցը շաքարավազով մինչև համասեռ դառնա: Ջուր ավելացնել հարելու ընթացքում:

_Ձվի սպիտակուցներն ու աղը առանձին հարել մինչև փրփրելը: Շաքարավազը աստիճանաբար ավելացնել այդ զանգվածին:

_Այնուհետև խառնել սպիտակուցային և դեղնուցային զանգվածները:

_Ալյուրը  փխրեցուցիչի հետ միասին մաղելով խառնել:
Ջեռոցի տապակը յուղաթղթով ծածկել և խմորը հավասարապես տարածել վրան:

_Ջեռոցը տաքացնել 180 °C ջերմաստիճանում և թխել ռուլետի հիմքը 12 րոպե: Հիմքը շրջել կտորի վրա և հանել յուղաթուղթը:

_Ոլորել գլանափաթեթը և թողնել 15 րոպե:

_Այդ ընթացքում հարել փափկեցրած կարագը, ավելացնել խտացրած կաթը և կրկին հարել:

_Մանրացնել հալվան և ավելացնել կարագի զանգվածին, հարել, մինչև համասեռ կրեմի աստիճան:

_Բացել խմորի գլանափաթեթը և քսել դրա ներսի մասում ստացված կրեմը, կրկին ոլորել:
Թողնել սառնարանում 2,5 ժամ:

_Հալեցնել շոկոլադը և լցնել ռուլետի վրա, զարդարել պիստակով և թողնել, որ շոկոլադը սառչի:

Ռուլետ հալվայով

Հալվայով ռուլետը կարելի է զարդարել այլ կերպ՝ մանրացրած ընկույզով, սպիտակ շոկոլադի քերուկով, հատապտուղներով կամ մրգի շերտերով:

Ռուլետը հալվայով պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Ամենահեշտ ռուլետը

Խնդրում ենք Գնահատեք