Սալորի մուրաբա. Յուրատեսակ նրբահամ և թանձր ուտեստ

Սալորի մուրաբա Պահածոներ

Սալորի մուրաբա. Յուրատեսակ նրբահամ և թանձր ուտեստ

Այս բաղադրատոմսով եփված ցանկացած հատապտուղից և մրգերից կարող եք պատրաստել թանձր մուրաբա՝ առանց խտացուցիչ նյութերի օգտագործման:

Սալորի մուրաբա

Սալորի մուրաբա. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Սալոր 1 կգ
  • Շաքար 300 — 1000 գ
  • Կիտրոնաթթու՝ թեյի գդալի մեկ երրորդը:

 

սալոր

Սալորի մուրաբա. Պատրաստման եղանակը

  1. Լավ լվանալ սալորը և հեռացնել կորիզները, կտրել կտորներով:
  2. Սալորը լցնել մեծ տարայի մեջ, ավելացնել շաքարը:
  3. Հուշում. Ավելացնել շաքարավազը ձեր ճաշակով, և ելնելով ձեր հատապտուղների թթու կամ քաղցր լինելուց:
  4. Կիտրոնաթթուն ավելացնել, որպեսզի մուրաբան ունենա նույն պայծառ ու գեղեցիկ գույնը, իսկ ձմռանը չշաքարակալի:
  5. Խառնել և եփել 15 րոպե թույլ կրակի վրա, հանել փրփուրը:
  6. Ցանկության դեպքում, որ այն ավելի թանձր լինի, պետք է եփել ևս 15 րոպե:
  7. Տաք վիճակում լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, փակել կափարիչները և թողնել, որ սառչի:
  8. Կարելի է մուրաբան պահել պահարանում, սենյակային ջերմաստիճանում:

Սալորի մուրաբա

Խոշոր ու հյութալի սալորը՝ թե հասած, թե շատ չհասած, կատարյալ են նման մուրաբայի համար, խտությունը, ինչպես արդեն նշել ենք, կախված է տարայի մեջ զանգվածի եփվելու ժամանակից:

Բարի և տաք ձմեռ:

Տեսանյութ

Ելակի մուրաբա կոնյակով

Խնդրում ենք Գնահատեք