Սալորով թխվածք պատրաստեք և կգոհացնեք ընտանիքի բոլոր անդամներին։
Եթերային, պայծառ, բուրավետ և աներևակայելի համեղ: Բացի այդ, այն շատ հեշտ է պատրաստվում։
Ձեզ հարկավոր չէ խոհանոցային կշեռք, հարիչ կամ այլ հարմարանք: Ամեն ինչ չափում ենք բաժակով, իսկ փափուկ խմորը գդալով խառնում։

Սալորով թխվածք. Բաղադրիչներ
_Մածուն 1 բաժակ
_Սպիտակաձավար 1 բաժակ
_Շաքարավազ 1 բաժակ
_Ցորենի ալյուր 1 բաժակ
_Վանիլային շաքարավազ 1 թեյի գդալ
_Աղ 1 պտղունց
_Արևածաղկի ձեթ 0.5 բաժակ
_Սոդա 0,5 թեյի գդալ
_Սալոր 7 հատ
_Կարագ 10 գ

Սալորով թխվածք. Պատրաստման եղանակը
_Սպիտակաձավարը լցնել սենյակային ջերմաստիճանի մածունի մեջ, լավ խառնել, ծածկել և թողնել 20 րոպե։
_Ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ և աղ, խառնել մինչև հարթ լինի։
_Խառնուրդի մեջ լցնել առանց հոտի արևածաղկի ձեթ և նորից խառնել։
_Ալյուրն ու սոդան մաղել, փափուկ խմոր ստանալ։
_Թխելու համար նախատեսված ամանը յուղել և ցողել սպիտակաձավարով։
_Խմորը լցնել կաղապարի մեջ։
_Սալորը կիսել և կորիզները հանել։
_Խմորի վրա շարել սալորի կեսերը՝ կտրած մասը վերև՝ առանց ներքև սեղմելու։
_Մրգերի վրա թեթևակի շաղ տալ շաքարավազ։
_Թխել 40 րոպե 180°C ջերմաստիճանում։

Պահպանեք առանց ձվի թխվածքի բաղադրատոմսը: Փոխեք միջուկը, օրինակ՝ սալորի փոխարեն հարմար են ծիրանը, խնձորը, տանձը կամ հատապտուղներ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սալորով բիսկվիթ







