Սերկևիլի մուրաբա․ Թափանցիկ, նուրբ, արիստոկրատ քաղցրավենիքը բույր կհաղորդի ձմեռային երեկոներին

Սերկևիլի մուրաբա ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Սերկևիլի մուրաբան ստացվում շատ քաղցր, բայց նարնջի հետ միասին այն ձեռք է բերում հաճելի թթվայնություն: Սերկևիլը հայտնի է բազմաթիվ օգտակար հատկություններով, հատկապես հակաբորբոքային որակներով, այն նաև հիանալի հակաօքսիդիչ է:

Արտաքուստ, այն խնձորի է նման, բայց համը տտիպ է և քիչ հյութալի: Բայց ջերմային մշակման ընթացքում բացահայտվում է այս մրգի ամբողջ հմայքը:

Սերկևիլի մուրաբա

Սերկևիլի մուրաբա. Բաղադրությունը

_Սերկևիլ 2,5 կգ

_Նարինջ կամ կիտրոն 2 հատ

_Շաքարավազ 2 կգ

_Ջուր 2 լ

Սերկևիլի մուրաբա

Սերկևիլի մուրաբա. Պատրաստման եղանակը

_Սերկեվիլի մուրաբա պատրաստելու համար, նախ լավ լվանալ սերկևիլը, հեռացնել կեղևը և միջուկը: Լցնել դրանց վրա ջուր և եփել 20 րոպե:

_Կտրատել սերկևիլը, վրան լցնել կեղևի ու միջուկի եփելուց ստացված օշարակը, ապա 15 րոպե եփել:

_Հեղուկը քամել, քամված հեղուկի վրա ավելացնել շաքարավազ, հասցնել եռման և եփել ևս 5 րոպե:

_Լցնել սերկևիլի վրա տաք օշարակը և թողնել կափարիչի տակ 12 ժամ:

_Կարելի է և նարինջ կամ կիտրոն՝ ցիտրուս ընդհանրապես չավելացնել իհարկե, սերկևիլն իրենով արդեն շատ համեղ է, բայց մեկ անգամ էլ այսպես փորձեք

_Լվանալ նարինջները և կեղևը հետը կտրել խորանարդներով: Լցնել սերկևիլի վրա և եփել 30 րոպե ցածր ջերմության վրա:

_Տաք մուրաբան լցնել ստերիլիզացված մաքուր և չոր բանկաների մեջ և փակել կափարիչներով:

Սերկևիլի մուրաբա

Այս մուրաբան կատարյալ է ցրտի ու մրսածության դեմ պայքարելու համար: Այն կարելի է ավելացնել թեյին, քսել թարմ թխվածքի կամ հացի վրա, և վայելել շատ համեղ ու առողջարար մեր ավանդական սերկևիլի մուրաբան:

ՄԵր մուրաբան արդեն պատրաստ է, մնաց թեյը:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք