Սերուցքային աղանդեր նարինջով. Այս աղանդերը պատրաստելիս կարող եք շատ տարբեր ցիտրուսային մրգեր ավելացնել:
Թարմ քամած նարնջի հյութը լավ համադրվում է կրեմի հետ:
Սերուցքային աղանդեր նարինջով. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Նարինջ 1-1,1 կգ կամ 0,5 լ նարնջի հյութ
_Սերուցք 250 գ
_Ժելատին 30 գ
_Շաքար 60-80 գ
_Եռացրած սառը ջուր 200 մլ
Սերուցքային աղանդեր նարինջով. Պատրաստման եղանակը
_Սկզբի համար ժելատինը լուծել սառը եռացրած ջրի մեջ: Մանրակրկիտ խառնել և թողնել, որ ուռչի:
_Այդ ընթացքում նարինջները մեջտեղից կիսել և քամել թարմ հյութը: Այս բաղադրատոմսով կարող եք օգտագործել ցանկացած ցիտրուսային հյութ:
_Հաջորդը, կաթսայի մեջ լցնել սերուցքը, վրան ավելացնել շաքար, ուռած ժելատինը և կես բաժակ նարնջի հյութ:
_Կաթսան դնել գազօջախին, մարմանդ կրակով և սպասել, մինչև ժելատինն ամբողջությամբ լուծվի:
_Վերցնել այն ամանները որոնցում մատուցելու եք աղանդերը և դրանց մեջ կիսով չափ լցնել սերուցքը:
_Ձևամանները դնել սառնարանում, մինչև սերուցքային ժելեն պնդանա:
_Մինչ զանգվածը սառչում է, նարնջի հյութը լցնել կաթսայի մեջ, ավելացնել ուռած ժելատին և շաքար: Կաթսան դնել վառարանի վրա և սպասել, որ ժելատինը հալվի:
_Սառնարանից հանել ամանները, վրան լցնել նարնջի շերտը և կրկին դնել սառնարանը, որ սառչի:Որոշ ժամանակ անց հանել, սերուցքը լցնել վերջին շերտով և թողնել աղանդերն ամբողջովին սառչի: Զարդարել այնպես, ինչպես ցանկանում եք:

Այս աղանդերը ոչ մեկին անտարբեր չի թողնի: Այն այնքան հյութեղ է, անուշաբույր, ախորժաբեր, որ պարզապես համից չեք կշտանա:
Սերուցքային աղանդերը նարինջով պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ցիտրուսային աղանդեր









