Սթեյք Սպանախի սոուսով․ Հեշտ և արագ պատրաստվող Տավարի միս

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր համեղ ուտեստների շարքից կպատրաստենք Սթեյք սպանախի սոուսով։ Ներկայացնում եմ հեշտ և արագ պատրաստվող Տավարի միս կամ համեղ ընթրիք պատրաստելու արագ տարբերակ։ Սթեյքի ապարատ ես դեռ չեմ գնել, ուստի միասին կպատրաստենք տապակի մեջ։

Սթեյք սպանախի սոուսով

Սթեյք Սպանախի սոուս․ ի՞նչ է պետք

_Տավարի փափկամիս — 400 գր․

_Սպանախ — 1 կապ

_Սերուցք ցածր յուղայնության կամ կաթ բարձր յուղայնության — 1 բաժակ

_Համեմունքներ՝ չիլի կծու, չորացրած աջիկա, սխտորի փոշի, ծիթրոն, սթեյքի համեմունք հատուկ

Սթեյք Սպանախի սոուսով․ Ինչպես պատրաստել

_Տավարի փափկամիս են վերցնում ոչ շատ հաստ, առանց ջլերի կամ յուղի

_Համեմում ենք․ ես աղ, պղպեղ, կարմիր չիլի և չոր աջիկա եմ ցանում, հատուկ սթեյքի համար նախատեսված պատրաստի համեմունք և սխտորի փոշի շաղ տալիս, նաև ծիթրոն կարելի է

_Համեմելուց փակում կերակրի թաղանթով ծածկում, և մի քանի ժամով սառնարան դնում

Սթեյք սպանախի սոուսով

_Տաք տապակի մեջ ձիթայուղ ենք լցնում եմ և սառնարանից հանված մսակտորները դնում տապակի մեջ սկսում տապակել բոլոր կողմերից

_Քանի որ մեր խոհանոցում մասնագիտական սթեյքի ապարատ չունենք, ապա ստիպված տապակի կափարիչը փակած ամեն կողմից մոտ 5-10 րոպե կեփենք՝ մսակտորի հաստությունից կախված

_Առանց կափարիչ յուրաքանրյուր կողմից էլ մոտ 5 րոպե կտապակեն և կարող ենք արդեն հանել կրակից

_Կիսահում Սթեյք սիրողները կիսով չափ կկրճատեն պատրաստման այս ժամանակահատվածը

_Տապակից հանենք մսակտորները

_Նույն տապակի մեջ այժմ կտրատված սպանախ լցնենք և կափարիչը փակ մոտ 2-3 րոպե թողնենք

_Կափարիչը բացում ենք ծավալով եռակի փոքրացավ, խառնենք և վրան ավելացնենք սերուցք ցածր յուղայնության կամ կաթ բարձր յուղայնության մոտ 1 բաժակ

_Աղ չենք ավելացնում, մսակտորը բավականաչափ աղով համեմված է

Սթեյք Սպանախի սոուսով․ Հեշտ և արագ պատրաստվող Տավարի միս

_Հենց սերուցքը եփվի՝ մսակտորները վերադարձնում ենք սոուսի մեջ, յուրաքանչյուր կողմից 2-3 րոպե եփում և վերցնում ենք կրակից

_Փափուկ հյութեղ Սթեյք ստացանք համեղ սոուսով։

Սթեյք Սպանախի սոուսով Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք