Սիննաբոն բուլկիներ նուրբ կրեմով. Լեգենդար խմորեղենի պարզ բաղադրատոմսը կօգնի ձեզ հաճույք պատճառել ընտանիքի անդամներին

Սիննաբոն բուլկիներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Մեծահասակների և երեխաների կողմից սիրված սիննաբոն բուլկիներ հայտնի աղանդերի  պատմությունը սկսվում է 1985 թվականից: Այդ ժամանակ երկու քիչ հայտնի հացթուխներ որոշեցին, որ պետք է ստեղծեն կատարյալ բուլկի: Այս խմորեղենը պետք է գրավի բոլորին, բայց մատչելի լինի բոլորի համար։

Հետևաբար, թանկարժեք բաղադրիչների և լցոնումների տարբերակները բացառվեցին և ստեղծվեց այս համեղ թխվածքը։

Ստացվում է, որ կարող եք օգտագործել ամենապարզ մթերքները: Եկեք հիմա պարզենք, թե ինչ է պետք անել:

Սիննաբոն բուլկիներ

Սիննաբոն բուլկիներ. Բաղադրիչները

_ ալյուր — 540 գ

_ շաքարի փոշի — 100 գ

_ կաթ — 250 գ

_ կարագ — 125 գ

_ չոր խմորիչ — 7 գ

_ սերուցքային պանիր — 250 գ

_ շաքարավազ — 170 գ

_ դարչին — 12 գ

_ հավի ձու — 2 հատ

_ աղ — 1/3 թեյի գդալ

Սիննաբոն բուլկիներ Սիննաբոն բուլկիներ

Սիննաբոն բուլկիներ. Պատրաստման եղանակը

_ Ամանի մեջ կաթը տաքացրեք մինչև սենյակային ջերմաստիճանի, ավելացնել չոր խմորիչ և 80 գրամ շաքարավազ։

_ Խառնել բաղադրիչները և մի կողմ թողնել 10 րոպե։

_ Մինչ թթխմորը պատրաստվում է, կարող եք հալեցնել 80 գրամ կարագ։ Անհրաժեշտ ​​ժամանակից հետո թթխմորին ավելացնել կարագը, ձուն, աղը և խառնում ենք։

_ Ալյուրը մաս-մաս մաղել զանգվածի մեջ։ Խմորը թիակով շաղախել, մինչև թանձր զանգված ստացվի։

_ Այնուհետև շարունակել ձեռքերով հունցել, խմորից գունդ անել և մեկ ժամով դնել տաք տեղում։

_ Պատրաստի խմորը բաժանել երկու հավասար կեսերի։

_ Մասերից մեկը գրտնակում ենք 28×40 սմ չափսի շերտով և քսել 45 գրամ կարագով։ Շերտի վրա հավասարապես շաղ տալ 6 գրամ դարչինի և 45 գրամ շաքարի խառնուրդ։

_ Խմորը փաթաթել ռուլետի նման և հավասար մասերով կտրատել։

_ Ստացված կտորները դասավորել յուղաթղթով ծածկված կաղապարի մեջ։

_ Նույն գործողությունը կրկնել խմորի երկրորդ մասի հետ: Բուլկիները ծածկել թաղանթով և թողնել 25 րոպե։

_ Թխել 25 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում։

_ Կրեմի համար միացնել շաքարի փոշին, կաթնաշոռային սերուցքային պանիրը և 45 գրամ կարագը։ Կրեմը հարել հարիչով մինչև համասեռ լինի։

_ Թխելուց հետո բուլկիներին կրեմ քսել, կարևոր է դա անել ջեռոցից հանելուց անմիջապես հետո։

Սիննաբոն բուլկիներ

Լեգենդար խմորեղենը պատրաստ է, հիանալի հյուրասիրություն ձեր և սիրելիների համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք