Բուրավետ Սիննաբոն բուլկիներ․ Փափուկ, համեղ

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Այսօր համեղ սիննաբոն բուլկիներ կպատրաստենք։

Ձեզ համար հատուկ Մասնագետ ենք հրավիրել․ Բեյքերի-Պուդրայի մասնագետ Լյուդմիլան կներկայացնի իր համեղ բաղադրատոմսը համեղ, փխրուն և դարչնով հագեցած բուրումնավետ սիննաբոնն բուլկիների բաղադրատոմսը։

Բուրավետ Սիննաբոն բուլկիներ․ Փափուկ, համեղ

Սիննաբոն բուլկիներ

Խմոր

  • 500 գր ալյուր
  • 6 գր խմորիչ
  • 200 մլ կաթ
  • 90 գրամ շաքարավազ
  • 2 ձու
  • 50 գրամ կարագ
  • 50 մլ մածուն
  • 50 մլ սերուցք
  • Աղ

Խորիզ

  • 100 գր շաքարավազ
  • Դարչին -1-2 թ գդ

Գլազուրի համար

  • 50 գրամ կարագ
  • 130 միլիլիտր սերուցք 33%
  • 150 գրամ կրեմ պանիր
  • 30 գր շաքարի փոշի

Բուրավետ Սիննաբոն բուլկիներ․ Փափուկ, համեղ

Սիննաբոն բուլկիներ

  • Սիննաբոն բուլկիները պատրաստում եմ դրոժով խմորից
  • Բայց մեր մասնագետը մի փոքր այլ կերպ է այն պատրաստում
  • 500 գրամ ալյուր ենք օգտագործելու այն նախապես մաղենք տարայի մեջ, վրան ավելացնելով 1 թեյի գդալ աղ
  • Դնենք մի կողմ
  • 200 մլ կաթ պետք է օգատագործենք սա էլ լցնենք բաժակի մեջ
  • Եվ անցնենք դրոժով խմորի բացմանը
  • 50 մլ մոտ կես բաժակ մածուն լցնենք տարայի մեջ
  • Վրան ավելացնեք կաթը
  • 50 մլ բարձր յուղայնության սերուցք պետք է օգտագործենք սա էլ ավելացնենք վրան
  • 6 գրամ փոշի խմորիչ պետք է լցնենք դա մոտավորապես մեկ լիքը թեյի գդալ
  • Մի փոքր լուծենք
  • Ավելացնենք 2 լիքը թեյի գդալ շաքարավազ
  • 2 թեյի գդալ էլ  ալյուր
  • Եվ խառնում ենք մի լավ որպեսզի բոլոր բաղադրիչները խառնվեն իրար, առաջացած փոքրիկ գնդիկներն էլ տարրալուծվեն
  • Ընդ որում ալյուրն ու շաքարավազը նպաստում են խմորիչի բացմանը
  • Ծածկենք կերակրի թաղանթով դնենք կողքի տաք սենյակում մոտ կես ժամ խմորվելու
  • Այդ ընթացքում 50 գրամ կարագ պետք է կտրենք, դնենք հալվելու, կամ գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում
  • Մինչ այն կհալվի 2 ձուն կոտրենք տարայի մեջ և հարենք

Բուրավետ Սիննաբոն բուլկիներ․ Փափուկ, համեղ

  • Վրան կավելացնենք արդեն հալված կարագը, լրիվ կլուծենք մեջը, ապա շաքարավազ կլցնենք 80 գրամ
  • Կխառնենք
  • Այն պետք է լցնենք մեր արդեն հասունացած խմորիչով զանգվածի մեջ և խառնենք
  • Վերջում էլ արդեն ալյուրի հերթն է
  • Մեր ստացված զանգվածը ամբողջությամբ լցնում ենք ալյուրի վրա նախապես մաղած և սկսում հունցել
  • Ընթացքում ոչ մի դեպքում ալյուր չեք ավելացնելու
  • Եթե ձեռքերին կպնում է, ուրեմն ձեթոտեք ձեռքերը և շարունակեք հունցել
  • Մոտ 10 րոպե պետք է հունցել
  • Հաճելի փափուկ խմոր ստացվեց
  • Այն կրկին դնենք տարայի մեջ ձեթոտած, պետք է թողնենք 2 ժամ հասունանա խմորը
  • Այդ ընթացքում կպատրաստենք խորիզը
  • Կես բաժակ շաքարավազ կլցնենք տարայի մեջ
  • Վրան կավելացնենք 1,5 թեյի գդալ դարչին
  • Դարչինի որակը այստեղ չափազանց կարևոր է, կարելի է ասել որոշիչ
  • Խառնենք դնենք մի կողմ
  • Երկու ժամ անց արդեն խմորը բավականին հասունացել է, եթե ժամանակ ունեք կարող եք իհարկե 3 ժամ էլ թողնել
  • Մի փոքր ձեռքով վրա տանք
  • Տեղափոխենք գորգիկի վրա խմորը և բաժանենք ամբողջ զանգվածը 2 գնդի
  • Մի գունդը դնենք առայժմս մի կողմ
  • Մյուս գունդը ալրոտելով լավ բարակ գրդնակենք
  • Խորիզի մոտավոր կեսը լցնենք խմորի շերտի վրա և տարածենք հավասարաչափ բաշխելով
  • Պետք է ռուլետի պես փաթաթենք, բայց լայնքով, այն կողմից որտեղից սկսելու դեպքում առավել հաստ բուլկիներ կստանանք
  • Տապակը ձեթոտենք և իրարից հեռու պարտադիր շարենք բուլկիները
  • Սիննաբոնի պատրաստման գաղնիքներից մեկն էլ տապակի մեջ իրարից բավականին հեռու շարելն է, այդպես առավել շատ տարածք ու հնարավորություն ենք տալիս բուլկիներին ընդարձակվելու, եթե ձեր խմորիչը որակյալ է, իհարկե ապա լավ փքուն բուլկիներ կստանաք
  • Այս խմորի չափաբաժնից ստացվում է ուղիղ 16 այս չափի սիննաբոն բուլկիներ
  • Դրանք ահա այս տապակի մեջ տեղավորեցինք
  • Այն այժմ պետք է մնա ևս կես ժամ կրկին հասունանալու համար
  • Մենք իհարկե այդքան չսպասեցինք
  • Ջեռոցը նախապես պետք է լավ տաք լինի
  • Թխելու ենք 180 աստիճանում մոտ 30 րոպե
  • Մինչ կթխվի պատրաստենք նաև հատուկ սիննաբոնի գլազուրը
  • 50 գրամ կարագի վրա կավելացնենք ահա այսպիսի կրեմ պանիր 150 գրամ
  • Կես բաժակ մոտ 130 միլիլիտր սերուցք կլցնենք
  • 30 գրամ շաքարի փոշի ավելացնենք
  • Լավ հարեք որ միասեռ դառնա, հարկավոր է կարագը լավ փափուկ վերցնել, որ մեջը թեկուզ մանր գնդիկներ չառաջանան, թեպետ գլազուրը լցնելուց հետո լրիվ կհալվի և կլուծվի
  • Բուլկիները ստուգում ենք չոփիկի միջոցով, եթե չոր է չոփիկը ուրեմն արդեն հանելու ժամանակն է, գույնն էլ պետք է հաճելի վարդագույն լինի
  • Ինչպես նշում է մեր մասնագետը, սիննաբոն բուլկիների պատրաստման նրբություններից մեկն էլ գլազուրը ճիշտ պահին լցնելն է
  • Անմիջապես ջեռոցից հանելուց հետո չենք լցնում, պետք է թողնենք մոտ 7 րոպե սառի, որ մատը բուլկիին կպնելիս դեռ տաք լինի, բայց չայրի
  • Ահա այդ պահին էլ ավելացնում ենք գլազուրը առատորեն բոլոր բուլկիների վրա լցնելով

Բուրավետ Սիննաբոն բուլկիներ․ Փափուկ, համեղ

  • Թողնելու ենք մոտ մեկ ժամ սառի ամբողջը իր մեջ ներքաշի և մատուցենք արդեն ահա այսպիսի գեղեցիկ ձևավորմամբ
  • Կարելի է վրան կակաո և դարչին շաղ տալ հյուրասիրելուց առաջ

Դե ինչ բարի ախորժակ։

Բուրավետ Սիննաբոն բուլկիներ Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք