Սմբուկով կծու նախուտեստ. Շատերն են սիրում այսպիսի համեղ ուտեստ

Սմբուկով կծու նախուտեստ ԱՂՑԱՆՆԵՐ

Սմբուկով կծու նախուտեստ. Եթե ​​դեռ չեք փորձել, ուրեմն ժամանակը եկել է:

Այսպիսի սմբուկները կարող են մատուցել հանգստյան օրերին, կամ պարզապես կարող եք ընթրիքի համար պատրաստել որպես խորտիկ, համն ու բույրն աննկարագրելի են:

Սմբուկով կծու նախուտեստ

Սմբուկով կծու նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սմբուկ — 1 կգ

_Բուլղարական պղպեղ — 2-3 հատ

_Սխտոր — 4-5 պճեղ

_Կծու պղպեղ՝ ըստ ճաշակի

_Առատ կանաչի

_Աղ — 1 թեյի գդալ

_Շաքարավազ — 1 ճաշի գդալ

_Քացախ 9% — 2 ճաշի գդալ

_Բուսական յուղ՝ ըստ ճաշակի

Սմբուկով կծու նախուտեստ

Սմբուկով կծու նախուտեստ. Պատրաստման եղանակը

_Կտրել սմբուկների պոչերը և կտրատել մեծ կտորներով:

_Սմբուկին ավելացնել 3 ճաշի գդալ բուսական յուղ և 0.5 թեյի գդալ աղ:

_Շարել սմբուկները ջեռոցի տապակի վրա և դնել 190 աստիճան տաքացրած ջեռոցը:

_Տապակել սմբուկը մինչև փափկելը: Մոտ 15-20 րոպե: Թողնել սմբուկը մի փոքր սառչի:

_Այժմ վերցնել բլենդերը, եթե չկա, կարող եք ամեն ինչ մանրացնել մսաղացով:

_Պղպեղը բլենդերով մանրացնել սխտորի և կանաչիների հետ: Ավելացնել շաքարը, աղը, բուսական յուղը, քացախը և խառնել ամեն ինչ:

_Ստացված զանգվածը խառնել սմբուկների հետ:

_Մի երկու ժամով դնել սառնարանը և կարելի է մատուցել:

Սմբուկով կծու նախուտեստ

Թող միշտ համեղ ուտելիքներ լինեն ձեր խոհանոցում:

Բարի ախորժակ բոլորին:

Տեսանյութ

Սմբուկով և դդմիկով նոր բաղադրամոտս

Խնդրում ենք Գնահատեք