Սպիտակաձավարով թխվածք. Այս բաղադրատոմսի հետ ծանոթանալուց հետո, վերջերս ես հաճախ սկսեցի գնել ամենաէժան սպիտակաձավարը: Համոզվել եմ, որ դրանից կարելի է պատրաստել համեղ խմորեղեն, պարզ բաղադրատոմսով:
Նույնիսկ ամենապարզ սպիտակաձավարը կարող է հիմք լինել պայծառ, կիտրոնի բույրերով համեղ թխվածք:
Խոհարարություն համար պետք է մի քանի պարզ քայլ անել:

Սպիտակաձավարով թխվածք. Անհրաժեշտ բաղադրիչները
_սպիտակաձավար 500 գ
_շաքար 120 գ
_մի պտղունց աղ
_ջուր 160 մլ
_բուսական յուղ 120 մլ
_սոդա 1 թեյի գդալ
_կիտրոնի քերուկ
_վանիլին կամ դարչին ՝ ըստ ճաշակի և ցանկության


Սպիտակաձավարով թխվածք. Պատրաստման եղանակը
_Խառնել սպիտակաձավարին աղ և շաքար:
_Համեմունքներ ավելացրեք ձեր ճաշակով՝ կիտրոնի քերուկ(համ), վանիլ կամ դարչին:
_Լցնել չոր բաղադրիչների մեջ և խառնել:
_Այժմ բաղադրիչների մեջտեղում փոսիկ անել և լցնել սովորական ջուր:
_Լցնել ռաֆինացված բուսական յուղ, հունցել:
_Զանգվածին ավելացել քացախով մարված սոդա, խառնել:
_Ընդհանուր զանգվածը թողնել ծածկված 10 րոպե, որպեսզի սպիտակաձավարը ուռչի:
_Ծածկել ջեռոցի տապակը յուղաթղթով:
_Խմորից գնդիկներ պատրասստել և դնել ջեռոցի տապակի վրա: Մի փոքր սեղմելով գնդիկները բլիթներ պատրաստել:
_Թխվածքաբլիթները թխել 15-ից 20 րոպե 180 աստիճանով:


Թխվածքաբլիթները փափուկ են, բուրավետ և ունեն հաճելի հյուսվածք: Ցանկության դեպքում, երբ այն սառչի, կարող եք վրան լցնել հալված շոկոլադ, այն ավելի համեղ կլինի:
Սպիտակաձավարով թխվածքը պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Մեղրով թխվածք







