Վստահ եմ, որ խոհանոցում ունեք այն մթերքները, որ պետք են Սպիտակաձավարով կարկանդակ թխելու համար:
Քերած գազարին ավելացնում ենք սպիտակաձավար ու թխում ենք )
Հավանաբար յուրաքանչյուր երեխա գիտի սպիտակաձավարի շիլայի մասին։ Այն կարելի է սիրել, կամ ատել: Սակայն այս նախաճաշի նկատմամբ դժգոհության մեծ մասն առաջացել է գնդիկների պատճառով, որոնք առանձնապես չեն հավանել երեխաներին։
Բացի շիլայից, այս մթերքից կարելի է պատրաստել մեծ քանակությամբ այլ ուտեստներ։ Օրինակ, կարկանդակներ, որոնք փարթամ ու բուրավետ են ստացվում։

Սպիտակաձավարով կարկանդակ. Բաղադրիչներ
_ գազար — 200 գ
_ կիտրոն — 1 հատ
_ սպիտակաձավար — 180 գ
_ վանիլային շաքար — 1 թեյի գդալ
_ ձու — 2 հատ
_ շաքարավազ — 100 գ
_ մածուն — 250 մլ
_ աղ — մի պտղունց
_ փխրեցուցիչ — 1,5 թեյի գդալ

Սպիտակաձավարով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_ Հարկավոր է սպիտակաձավարը միացնել մածունի հետ, լավ խառնել։ Խառը մթերքները թողնել 15 րոպե։
_ Այդ ընթացքում գազարը մաքրել, մանր քերիչով անցկացնել, ավելացնել սպիտակաձավարով զանգվածին, խառնել։
_Առանձին ամանի մեջ կոտրել ձվերը, լցնել վանիլային ու սովորական շաքարավազը, աղը։
_ Հարել մթերքները մինչև սպիտակ փրփուր ստացվի: Ձվի զանգվածին ավելացնել փխրեցուցիչը, մանրակրկիտ խառնել։
_ Այժմ ձվի զանգվածն ավելացնել սպիտակաձավարով խմորի մեջ։ Կիտրոնի քերուկը ավելացնել ընդհանուր զանգվածին, միատարր խմոր շաղախել։
_ Թխելու կաղապարը (22 սմ տրամագծով) յուղել կարագով, պատրաստված խմորը լցնել մեջը։
_ Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան, թխել տորթը 45 րոպե։

Այս գազարի համով կարկանդակը շատ անսովոր է:
Հիանալի է այն մարդկանց համար, ովքեր հոգնել են սովորական թխվածքներից:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Գազարով տորթ







