Սպիտակաձավարով շիլա. Ամբողջ ընտանիքս հաճույքով է ուտում

Սպիտակաձավարով շիլա ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սպիտակաձավարով շիլա առանց գնդիկների պատրաստելն արվեստ է, բայց երբ գիտես այն ճիշտ եփել, գործընթացը շատ անգամ ավելի հեշտ է դառնում։

Մենք ձեզ կպատմենք գաղտնիքը, թե ինչպես անել, որ շիլան ճիշտ եփվի և հնարավորինս համեղ ու ախորժելի ստացվի։

Սպիտակաձավարով շիլա

Սպիտակաձավարով շիլա. Բաղադրիչները

_ սպիտակաձավար 2 ճաշի գդալ

_ կարագ 40 գր

_ կաթ 400 մլ

_ ջուր

_ շաքարավազ

_ աղ 1/3 թեյի գդալ

_ խնձոր 1-2 հատ

Սպիտակաձավարով շիլա

Սպիտակաձավարով շիլա. Պատրաստման եղանակը

_ Վերցրեք մեծ կաթսա, տակի մասը սառը ջրով ողողել, որպեսզի երբ շիլան եփվի՝ չայրվի։

_ Որպեսզի շիլան չթափվի կաթսայի եզրերից, մի փոքրիկ կտոր կարագով յուղեք կաթսայի եզրերը։

_ Չափել 400 մլ կաթ և նոսրացնել ջրով, որպեսզի ստացվի 500 մլ հեղուկ։ Այս քանակի համար կպահանջվի 2 ճաշի գդալ ձավար: Վերցնել ոչ ավել, ոչ պակաս, որպեսզի գնդիկներ չառաջանան։

_ Հեղուկը լցնել կաթսայի մեջ, ավելացնել աղ և մեկ ճաշի գդալ շաքարավազ։ Վրան ցանել սպիտակաձավարը:

_ Միացնել կրակը, երբ շիլան տաքանա՝ սկսել խառնել։ Եփել մինչև թանձրանա։

_ Շիլան կարող է ջրիկ թվալ, բայց դա միայն սկզբում: Շուտով հացահատիկը կուռչի, և նախաճաշը կդառնա կատարյալ թանձրության։

_ Անջատել կրակը։ Մի կտոր կարագ գցել կաթսայի մեջ, ծածկել կափարիչով և թողնել մի քիչ, որպեսզի ուտեստը թրմվի։

_ Որպես հավելում կպատրաստենք խնձոր։ Միրգը մաքրել և կտրել փոքր խորանարդիկներով:

_ Կաթսան տաքացնել գցել 20 գրամ կարագ և լցնել խնձորները։ Տապակել մոտավորապես 1 րոպե։ Ավելացնել 2 ճաշի գդալ շաքարավազ։

_ Երբ կարամելային կեղևը հայտնվի, հանել կրակից և խնձորները լցնել սպիտակաձավարի մեջ։

Սպիտակաձավարով շիլա

Շիլան հիանալի է ստացվում՝ գնդիկներ չկան, չի այրվում և չի թափվում: Այս ամենը շնորհիվ ճիշտ պատրաստման տեխնոլոգիայի: Մաղթում ենք բոլորիդ խոհարարական հաջողություններ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հայկական հալվա

Խնդրում ենք Գնահատեք