Վարսակով կարկանդակ խնձորով. Առանց ալյուրի թխվածք նախաճաշի կամ ընթրիքի համար:
Կա մի խոհարարական աքսիոմա, ըստ որի թխումը պարզապես չի կարող առողջարար կամ դիետիկ լինել։ Քանի որ շատ դեպքերում դրա համար օգտագործվում է ցորենի ալյուր, իսկ դա հաճախ ազդում է առողջության և կազմվածքի վրա: Տորթերի, խմորեղենի ու թխվածքաբլիթների դեպքում դա ակնհայտ է։ Սակայն դա չի նշանակում, որ բացառություններ չկան։ Օրինակ՝ խնձորով վարսակով կարկանդակը։
Շաքարավազի փոխարեն օգտագործեք փոքր քանակությամբ մեղր, ինչպես նաև ավելացրեք մի քանի խնձոր։ Այստեղ բացառիկ դեր է խաղում լոռամիրգը, որը թխվածքին կհաղորդի թթվաշություն։ Այն կարող եք փոխարինել չամիչով կամ չոր ծիրանի կտորներով։

Վարսակով կարկանդակ. Բաղադրիչներ
_Վարսակի փաթիլներ 200 գ
_Աղ 1 թեյի գդալ
_Մեղր 100 գ
_Կարագ 100 գ
_Սերուցք 250 մլ
_Խնձոր 400 գ
_Լոռամրգի 70 գ
_Կոկոսի փաթիլներ 1 ճաշի գդալ


Վարսակով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Կարագը տաքացրեք մարմանդ կրակի վրա և վրան մեղր ավելացրեք։ Խառնել մինչև հարթվի և եռա:
_Այնուհետև ավելացնել վարսակի փաթիլները և տապակել մի քանի րոպե, մինչև ոսկե դարչնագույն ու բուրավետ դառնա:
_Առաջին շերտով լցնել տապակած վարսակը և խառնել լոռամիրգը։
_Վրան խնձոր քերել և ցանել կոկոսի փաթիլներ։
_Թխել 30 րոպե նախապես 190 աստիճան տաքացրած ջեռոցում։

Վարսակի փաթիլները շատ ավելի առողջարար են, քան ալյուրը: Նման աղանդեր իրենց կարող են թույլ տալ նույնիսկ նրանք, ովքեր խիստ դիետա են պահում։
Որպես հագեցնող նախաճաշ կամ թեյի հետ մատուցելու համար այս աղանդերը շատ տեղին կլինի:
Դուք միշտ կարող եք այն ավելի հագեցնող կամ քաղցր դարձնել՝ ավելացնելով ձեր սիրած ջեմը, չորացրած մրգերը կամ ընկույզը:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարակում թխվածք







