Տանձի մուրաբան ոչ միայն համեղ և բուրավետ է (հիլի և դարչինի շնորհիվ), այլ նաև շատ գեղեցիկ։ Այն պատրաստվում է մի քանի փուլով, որի շնորհիվ մրգի կտորներն աստիճանաբար հագենում են օշարակով՝ պահպանելով իրենց ձևն ու գույնը։
Այս գեղեցիկ մուրաբան պարզապես զարմանալի տեսք կունենա բյուրեղյա ամանի մեջ, որը մեր տատիկները մեծ սիրով պահել են հեռավոր խորհրդային ժամանակներից։

Տանձի մուրաբա. Անհրաժեշտ բաղադրիչները
_2,5 կգ տանձ
_1 կգ շաքարավազ
_100 մլ թարմ կիտրոնի հյութ
_8-10 տուփ հիլ
_1 դարչինի ձողիկ
_2 ճաշի գդալ խնձորի քացախ

Տանձի մուրաբա. Պատրաստման եղանակը
_Պատրաստեք տանձի մուրաբայի բաղադրիչները։ Սառը ջուրը լցնել ամանի մեջ, ավելացնել քացախ։ Տանձը մաքրել, երկայնքով կտրատել քառորդների և զգուշորեն հեռացնել միջուկները։ Տանձը լցնել ջրով ամանի մեջ:
_Պատրաստեք համեմունքները: Մանրացնել հիլի պատիճները։ Դարչինի փայտիկը 2-3 մասի բաժանել՝ թեթև հարվածելով որևէ ծանր իրով։
_Եփել տանձի մուրաբայի օշարակը։ Կաթսայի մեջ լցնել 100 մլ սառը ջուր և կիտրոնի հյութ, ավելացնել շաքարավազ։ Ուժեղ կրակի վրա հասցնել եռման աստիճանի, նվազեցնել միջինի, հեռացնել փրփուրը:
_Համեմունքները լցնել տանձի մուրաբայի օշարակի մեջ և նորից եռալուց հետո եփում ենք 5 րոպե ուժեղ կրակի վրա։ Դարչինը գդալով կամ ունելիով հանել, հիլը՝ թողնել։
_Տանձերը լցնել օշարակի մեջ, ցանցկեն գդալով դրանք հանել քացախով ջրից և թողնել, որ քամվի: Շատ զգուշորեն խառնել։
_Ուժեղ կրակի վրա հասցնել եռման աստիճանի, կրակն իջեցրեք նվազագույնի, եփել 3 րոպե։ Հեռացնել կրակից և ամբողջովին սառեցնել, 3 ժամ։
_Խառնել, դնել ուժեղ կրակի վրա և հասցնել եռման, կրակն իջեցնել, եփել 3 րոպե, սառեցնել 3 ժամ, կրկնել ևս երկու անգամ։

_Պատրաստի մուրաբան լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել:
Բարի ախորժակ:







